▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նախարարը հաստատել է Որոտանի ՀԷԿ-երի շուրջ բանակցությունների լուրը

 

Հայաստանի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը այսօր լրագրողների հետ ճեպազրույցում  հաստատել է, որ Որոտանի ՀԷԿ-երի համալիրի  գնման շուրջ բանակցություններ են ընթանում ամերիկյան ContourGlobal ընկերության հետ: Տեղեկացնում է Ազատություն ռադիոկայանը:

Նախարարը հավելել է , որ ամերիկյան այս ընկերությունը մեկն է հինգ ընկերություններից, որոնց հետ «Որոտան» հիդրոկասկադի հարցով Հայաստանի կառավարությունը բանակցություններ է վարում: Նախարարը տեղեկացրել է, որ  Որոտանի ՀԷԿ-երի համալիրը ընդգրկված չէ սեփականաշնորհման ենթակա օբյեկտների ցանկում, սակայն այն կվաճառեն, եթե շահավետ առաջարկ լինի:

Հիշեցնենք, որ օրերս ՀՀ կառավարության հետ Որոտանի ՀԷԿ-երի համալիրի  գնման բանակցությունների մասին  հաղորդագրություն տարածել էր ContourGlobal ընկերությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more