▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նախարարի համար միջնորդել է Դավիթ Հարությունյանը. armlur.am

armlur.am-ը գրում է, որ կայքի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ նորանշանակ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանին այդ պաշտոնում նշանակելու համար միջնորդել են: Ըստ տեղեկությունների` ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի մոտ միջնորդել է Հ. Մանուկյանի համար, վերջինս էլ Սերժ Սարգսյանին խնդրել է Հ. Մանուկյանին նշանակել այդ «պոստում»: Փաստորեն,  Դ. Հարությունյանի շնորհիվ արդարադատության նախարար է նշանակվել Հ. Մանուկյանը:Հավելենք, որ Հովհաննես Մանուկյանը համարվում է Դ. Հարությունյանի «կադրը»:

Հիշեցնենք, որ Հ. Մանուկյանը մինչ այս հարեւան Վրաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան էր: 

 

Նյութը` սկզբնաղբյուր կայքում 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքականություն more