▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նաղդալյանը՝ Աուրելիային. Մի’ գայթակղվեք, թանկագինս, ձեր ծրագրած սկանդալը չկայացավ

Մոլդովայի խորհրդարանում մարդու իրավունքների պաշտպան, փաստաբան Աուրելյա Գրիգորիուն արդեն իր հայրենիքում հրավիրած մամուլի ասուլիսում հայտարարել էր, որ չի պատրաստվում ներողություն խնդրել հայերից ՝ Հայաստանը «ագրեսոր երկիր» անվանելու համար, և ավելացրել, որ «այդ սկանդալը հրահրել է Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակը»:

  Սա, անշուշտ ևս մեկ անգամ հավաստում է, որ Հայաստանի արձագանքը եղել է համարժեք, այնուամենայնիվ, պարզաբանման համար դիմեցինք ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանին, ով նշեց.
-Ինչ որ ճիշտ է՝ ճիշտ է, Մոլդովայից եկած օմսբուդսմենի, կամ ավելի շուտ՝ Հայաստան ուղարկված ադրբեջանցիների խորհրդարանական փաստաբանի ելույթներում ոչ մի նոր բան չկար։ Հին, բազմիցս կրկնված, եվրոպական քաղաքական գործիչներին ու լավատեղյակ մարդկանց վաղուց ձանձրացրած մտքեր ու թվեր, որոնք արդեն ոչ մի տեղ ոչ մեկի վրա տպավորություն չեն գործում և դիվիդենտներ չեն բերում՝ բացի Ադրբեջանից։  Բայց ինչպես տեսնում եք՝ վարձով օգտագործվելու հարմար դրանք որոշ ճարպիկ ձեռներեց տիկնանց կողմից որպես առիթ առայժմ դեռ կարող են ծառայել։  Հնչեցված մտքերը մեկին մեկ կրկնում են քսանամյա վաղեմության ադրբեջանական հերյուրանքները։ Կարծում եմ, հեղինակների համար էլ վիրավորական է՝ բառացի պատճենահանված գրագողության համար, նաև պատվիրատուները կարող են նեղանալ՝ պատվեր ես ստացել, գոնե մի քիչ աշխատեիր վրան, սեփական բառերով արտահայտվեիր, բայց չէ՝ բառացի արտագրել է սիրելի Իլհամ Հեյդարովիչից ( ինչի՜ համար են միայն մարդկանց վճարում )։ 
Ինչ վերաբերում է եկվոր տիկնոջ կողմից իմ նկատմամբ արտահայտված դժգոհություններին, ինչպեսև նիստի նախագահողի հանդեպ բացահայտ ստին՝ իբր իրեն ընդհատել են ժամանակից շուտ և չեն թողել խոսքը վերջացնի, կասեմ, որ մենք մեզ պահեցինք ինչպես հատուկ է իսկապես քաղաքակիրթ ազգին (ոչ ոմանց նման), մեր երկրում իրական ժողովրդավարություն և խոսքի ազատություն է, դրա համար էլ նրան լսեցինք առանց ընդհատելու, կանոնակարգի պահպանմամբ, և պատասխանեցինք տակտով և զուսպ։ Ի դեպ, բոլորս հիշում ենք, ինչպես վերջերս հայ խորհրդարանականին ամենակոպիտ ձևով թույլ չտվեցին ելույթ ունենալ Բաքվում՝ միջազգային բարձր հանդիպման ժամանակ։ Անկեղծ ասած, գայթակղություն կար մի-երկու նավթացենտով կամ մի քանի գդալ խավիարիկով վաճառվածին բացատրել՝ այդ պատերազմը մեզ պարտադրվել և սանձազերծվել է՝ ի պատասխան ղարաբաղցիների  կողմից ինքնորոշման արդարացի պահանջի, որը ցանկացած ժողովրդի անքակտելի իրավունքն է, որ Խոջալուի կոտորածը կազմակերպվել է իրենց իսկ ցեղակիցների՝ իր իսկ պատվիրատուների կողմից, որի փորձը նրանք ձեռք էին բերել Սումգայիթի, Բաքվի, Կիրովաբադի գազանություններով, որ ամբողջ աշխարհին է ստույգ հայտնի, և շատ ուրիշ բաներ, սակայն մտածողության իրական հանդուրժողականությունը, եվրոպական արժեքներին նվիրվածությունը և նաև միջոցառման տիրոջ կարգավիճակը որոշակի պատրավորություններ էր մեզ վրա դնում, այնպես որ ստիպված եղանք բավարարվել միայն մի քանի մերկացնող դիտողություններով։  Իհարկե, ոչ մի կասկած չի կարող լինել օմբուդսմենի գործողությունների պատվիրվածության և հովանավորվածության վերաբերյալ, այդ մասին են վկայում մի ամբողջ շարք երևույթներ։  
Օմբուդսմենի պարտականությունը մարդու իրավունքների պաշտպանությունն է իր երկրում։ Այս համաժողովում նրա կողմից պետք է հնչեին մտքեր՝ Մոլդովայում մարդու իրավունքների վիճակի մասին։ Աուրելիա¬խանումի զեկուցման շրջանակներում Աստծո արդարությունը պահանջում էր առաջին հերթին բարձրաձայնել Մերձդնեստրի խնդիրները, բայց նրա համար կարևոր են Ադրբեջանի, և ոչ թե սեփական ժողովրդի շահերը, նա նրա՛նց փաստաբանն է՝ մոլդավական հարկատուների միջոցների հաշվին։ Այդ պատճառով ժամանակի առյուծի բաժինը հատկացվեց ադրբեջանցիներին, միայն հայացքը շեղելու համար մի քանի խոսք Վրաստանի իրավիճակի վերաբերյալ, ու հաջորդիվ, մնացորդային սկզբունքով, հիշեց իր ուղղակի պարտականությունների՝ Մոլդովայում մարդու իրավունքների պաշտպանության մասին, բայց բնականաբար, դրան արդեն ժամանակ չէր թողնվել։  
Ելույթի ձայնագրության մասին շատ է խոսվել. խանումը բացատրում է, որ ձայնագրել է բոլոր ելույթները, բայց այդպես չէ, ականատեսները նկատել են, ինչպես նա իր ելույթից առաջ միացրեց ձայնագրությունը, այլ ձայնագրություններ ներկայացնել չէր կարող։ Իր կայքում նույնպես այլ ձայնագրություններ տեղադրված չեն, այսինքն՝ այնպես չէ, որ իր բոլոր ելույթները գրանցում է, երևի միայն նրանք, որոնք ենթակա են վճարման ներկայացնելու։
Քիշնևում իր մամուլի ասուլիսում փաստաբանը բացատրում է, որ իր ելույթի նպատակն էր միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել մարդու իրավունքների խախտումների վրա։ Հաճույքով կհավատայի, բայց մարդ ասելով նա հասկանում է զուտ ադրբեջանական ազգության մարդկանց։ Հավասարակշռության համար մի երկու խոսք ասեր նաև կոնֆլիկտի շրջանում տուժած հայ բնակչության մասին։ Բայց ոչ։ Իսկ կարող է ադրբեջանցիների իրավունքների բոցաշունչ մարտիկ տիկին Աուրելիա¬խանումը նպատակ էր դրել  միջազգային հանրության ուշադրությունը գրավել մարդու իրավունքների խնդիրների վրա և Բաքվի՞ խորհրդաժողովում, որտեղ եղել էր մի ամիս առաջ։ Գուցե այդպիսի ձայնագրություններ և՞ս կան։ Դարձյալ ոչ։ 
Վերջապես, նույնիսկ բանն այն չէ, թե ինչու է խոսել, այլ այն, որ խոսել է։ Ես, օրինակ, նույնպես ելույթ եմ ունեցել նույն այդ խնդիրների մասին Բաքվում, Ադրբեջանի նախագահի նստավայրում։ Բայց դա շիտակ ելույթ էր։ «Քանի անգամ աշխարհի առջև պնդել ենք, որ սուտը զզվելի է...»։ Եվ պատշաճ չէ մարդուն, ում իր երկիրը վստահել է մարդու իրավունքների պաշտպանի բարձր կոչումը, իջնել մինչև բացահայտ և ցածրորակ սուտը, կեղտոտ զրպարտությունը, մինչև փաստերի վերաձևում՝ հարյուր տոկոսով շրջելով իրականությունը։ Անթույլատրելի է մարդկանց մոլորեցնել, աղավաղել իրականությունը ծառայել որպես գործիք ուրիշների ձեռքին։ Դա վայել չէ օմբուդսմենի բարձր կոչմանը, վայել չէ մարդուն։ Օմբուդսմենների ընկերակցության ներկայացուցիչներն անմիջապես իրենց անհամաձայնությունն ու ափսոսանքն արտահայտեցին իրենց գործակցի նման պահվածքի առթիվ։ Այդ մասին շատ տպավորիչ արտահայտվեց նաև մոլդովայի խորհրդարանի ներկայացուցիչը ՝ մատնանշելով փաստաբանի անիրազեկությունը, քաղաքական կարճատեսությունն ու ոչ պրոֆեսիոնալությունը։ 
ՈՒ վերջում, վարագույրից առաջ, սպառնալիքների ու վտանգների մասին չափազանց հոգեցունց շոուն։ Պարզվում է՝ ոչ միայն քաղաքական կարճատեսությունը, այլև պարզապես սրբազան միամտությունը։ Սպառնալի զանգերի մասին չի հաղորդել համապատասխան հաստատություններ։ Որ ճեմասրահում և հյուրանոցի մուտքի մոտ տեսախցիկներ են տեղադրված՝ պատկերացնել էլ չէր կարող։ Իսկ անհանգստությունը, թե իրեն ինչ¬որ տեղ կտանեն, դա ընդհանրապես ծիծաղելի է՝ ո՞ր  հայը կխայտառակի իրեն ադրբեջանական թերմածքով։  
Պարզվում է, կեղծիքը խորհրդարանական փաստաբան Աուրելիա Գրիգորիուի գլխավոր գործիքն է։ Փոխարենը՝ հաջողվեց գովազդել իրեն ու գուցե հաջողվի պատվիրատուների մոտ գինը բարձրացնել։ 
Ի վերջո կուզեի ասել հարգարժան փաստաբանին՝ մի գայթակղվեք, թանկագինս, ձեր ծրագրած սկանդալը չկայացավ։ Հայաստանի քաղաքական գործիչները այստեղ բավական փորձառու և գրագետ են, իսկ ժողովուրդը և հասարակությունը՝ բաց և հանդուրժող։ Իսկ նրանց, ովքեր սեփական վաճառվածությունից  կամ՝ ի շահ տարբեր ընկերների ու բոյֆրենդների խցկվում են մեզ մոտ, զգուշացնում ենք՝ մի՛ խառնվեք մեր սուրբ ազատագրական պատերազմին ձեր կեղտոտ ձեռքերով և կեղտոտ գաղափարներով։ Դա մենք թույլ չենք տա։ 

Սա, անշուշտ ևս մեկ անգամ հավաստում է, որ Հայաստանի արձագանքը եղել է համարժեք, այնուամենայնիվ, պարզաբանման համար դիմեցինք ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանին, ով նշել է.


-Ինչ որ ճիշտ է՝ ճիշտ է, Մոլդովայից եկած օմսբուդսմենի, կամ ավելի շուտ՝ Հայաստան ուղարկված ադրբեջանցիների խորհրդարանական փաստաբանի ելույթներում ոչ մի նոր բան չկար։ Հին, բազմիցս կրկնված, եվրոպական քաղաքական գործիչներին ու լավատեղյակ մարդկանց վաղուց ձանձրացրած մտքեր ու թվեր, որոնք արդեն ոչ մի տեղ ոչ մեկի վրա տպավորություն չեն գործում և դիվիդենտներ չեն բերում՝ բացի Ադրբեջանից։  Բայց ինչպես տեսնում եք՝ վարձով օգտագործվելու հարմար դրանք որոշ ճարպիկ ձեռներեց տիկնանց կողմից որպես առիթ առայժմ դեռ կարող են ծառայել։  Հնչեցված մտքերը մեկին մեկ կրկնում են քսանամյա վաղեմության ադրբեջանական հերյուրանքները։ Կարծում եմ, հեղինակների համար էլ վիրավորական է՝ բառացի պատճենահանված գրագողության համար, նաև պատվիրատուները կարող են նեղանալ՝ պատվեր ես ստացել, գոնե մի քիչ աշխատեիր վրան, սեփական բառերով արտահայտվեիր, բայց չէ՝ բառացի արտագրել է սիրելի Իլհամ Հեյդարովիչից ( ինչի՜ համար են միայն մարդկանց վճարում )։ Ինչ վերաբերում է եկվոր տիկնոջ կողմից իմ նկատմամբ արտահայտված դժգոհություններին, ինչպեսև նիստի նախագահողի հանդեպ բացահայտ ստին՝ իբր իրեն ընդհատել են ժամանակից շուտ և չեն թողել խոսքը վերջացնի, կասեմ, որ մենք մեզ պահեցինք ինչպես հատուկ է իսկապես քաղաքակիրթ ազգին (ոչ ոմանց նման), մեր երկրում իրական ժողովրդավարություն և խոսքի ազատություն է, դրա համար էլ նրան լսեցինք առանց ընդհատելու, կանոնակարգի պահպանմամբ, և պատասխանեցինք տակտով և զուսպ։

Ի դեպ, բոլորս հիշում ենք, ինչպես վերջերս հայ խորհրդարանականին ամենակոպիտ ձևով թույլ չտվեցին ելույթ ունենալ Բաքվում՝ միջազգային բարձր հանդիպման ժամանակ։ Անկեղծ ասած, գայթակղություն կար մի-երկու նավթացենտով կամ մի քանի գդալ խավիարիկով վաճառվածին բացատրել՝ այդ պատերազմը մեզ պարտադրվել և սանձազերծվել է՝ ի պատասխան ղարաբաղցիների  կողմից ինքնորոշման արդարացի պահանջի, որը ցանկացած ժողովրդի անքակտելի իրավունքն է, որ Խոջալուի կոտորածը կազմակերպվել է իրենց իսկ ցեղակիցների՝ իր իսկ պատվիրատուների կողմից, որի փորձը նրանք ձեռք էին բերել Սումգայիթի, Բաքվի, Կիրովաբադի գազանություններով, որ ամբողջ աշխարհին է ստույգ հայտնի, և շատ ուրիշ բաներ, սակայն մտածողության իրական հանդուրժողականությունը, եվրոպական արժեքներին նվիրվածությունը և նաև միջոցառման տիրոջ կարգավիճակը որոշակի պատրավորություններ էր մեզ վրա դնում, այնպես որ ստիպված եղանք բավարարվել միայն մի քանի մերկացնող դիտողություններով։  Իհարկե, ոչ մի կասկած չի կարող լինել օմբուդսմենի գործողությունների պատվիրվածության և հովանավորվածության վերաբերյալ, այդ մասին են վկայում մի ամբողջ շարք երևույթներ։

Օմբուդսմենի պարտականությունը մարդու իրավունքների պաշտպանությունն է իր երկրում։ Այս համաժողովում նրա կողմից պետք է հնչեին մտքեր՝ Մոլդովայում մարդու իրավունքների վիճակի մասին։ Աուրելիա խանումի զեկուցման շրջանակներում Աստծո արդարությունը պահանջում էր առաջին հերթին բարձրաձայնել Մերձդնեստրի խնդիրները, բայց նրա համար կարևոր են Ադրբեջանի, և ոչ թե սեփական ժողովրդի շահերը, նա նրա՛նց փաստաբանն է՝ մոլդավական հարկատուների միջոցների հաշվին։ Այդ պատճառով ժամանակի առյուծի բաժինը հատկացվեց ադրբեջանցիներին, միայն հայացքը շեղելու համար մի քանի խոսք Վրաստանի իրավիճակի վերաբերյալ, ու հաջորդիվ, մնացորդային սկզբունքով, հիշեց իր ուղղակի պարտականությունների՝ Մոլդովայում մարդու իրավունքների պաշտպանության մասին, բայց բնականաբար, դրան արդեն ժամանակ չէր թողնվել։  Ելույթի ձայնագրության մասին շատ է խոսվել. խանումը բացատրում է, որ ձայնագրել է բոլոր ելույթները, բայց այդպես չէ, ականատեսները նկատել են, ինչպես նա իր ելույթից առաջ միացրեց ձայնագրությունը, այլ ձայնագրություններ ներկայացնել չէր կարող։ Իր կայքում նույնպես այլ ձայնագրություններ տեղադրված չեն, այսինքն՝ այնպես չէ, որ իր բոլոր ելույթները գրանցում է, երևի միայն նրանք, որոնք ենթակա են վճարման ներկայացնելու։Քիշնևում իր մամուլի ասուլիսում փաստաբանը բացատրում է, որ իր ելույթի նպատակն էր միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել մարդու իրավունքների խախտումների վրա։

Հաճույքով կհավատայի, բայց մարդ ասելով նա հասկանում է զուտ ադրբեջանական ազգության մարդկանց։ Հավասարակշռության համար մի երկու խոսք ասեր նաև կոնֆլիկտի շրջանում տուժած հայ բնակչության մասին։ Բայց ոչ։ Իսկ կարող է ադրբեջանցիների իրավունքների բոցաշունչ մարտիկ տիկին Աուրելիա¬խանումը նպատակ էր դրել  միջազգային հանրության ուշադրությունը գրավել մարդու իրավունքների խնդիրների վրա և Բաքվի՞ խորհրդաժողովում, որտեղ եղել էր մի ամիս առաջ։ Գուցե այդպիսի ձայնագրություններ և՞ս կան։ Դարձյալ ոչ։ Վերջապես, նույնիսկ բանն այն չէ, թե ինչու է խոսել, այլ այն, որ խոսել է։ Ես, օրինակ, նույնպես ելույթ եմ ունեցել նույն այդ խնդիրների մասին Բաքվում, Ադրբեջանի նախագահի նստավայրում։ Բայց դա շիտակ ելույթ էր։ «Քանի անգամ աշխարհի առջև պնդել ենք, որ սուտը զզվելի է...»։ Եվ պատշաճ չէ մարդուն, ում իր երկիրը վստահել է մարդու իրավունքների պաշտպանի բարձր կոչումը, իջնել մինչև բացահայտ և ցածրորակ սուտը, կեղտոտ զրպարտությունը, մինչև փաստերի վերաձևում՝ հարյուր տոկոսով շրջելով իրականությունը։ Անթույլատրելի է մարդկանց մոլորեցնել, աղավաղել իրականությունը ծառայել որպես գործիք ուրիշների ձեռքին։ Դա վայել չէ օմբուդսմենի բարձր կոչմանը, վայել չէ մարդուն։

Օմբուդսմենների ընկերակցության ներկայացուցիչներն անմիջապես իրենց անհամաձայնությունն ու ափսոսանքն արտահայտեցին իրենց գործակցի նման պահվածքի առթիվ։ Այդ մասին շատ տպավորիչ արտահայտվեց նաև մոլդովայի խորհրդարանի ներկայացուցիչը ՝ մատնանշելով փաստաբանի անիրազեկությունը, քաղաքական կարճատեսությունն ու ոչ պրոֆեսիոնալությունը։ ՈՒ վերջում, վարագույրից առաջ, սպառնալիքների ու վտանգների մասին չափազանց հոգեցունց շոուն։ Պարզվում է՝ ոչ միայն քաղաքական կարճատեսությունը, այլև պարզապես սրբազան միամտությունը։ Սպառնալի զանգերի մասին չի հաղորդել համապատասխան հաստատություններ։ Որ ճեմասրահում և հյուրանոցի մուտքի մոտ տեսախցիկներ են տեղադրված՝ պատկերացնել էլ չէր կարող։ Իսկ անհանգստությունը, թե իրեն ինչ¬որ տեղ կտանեն, դա ընդհանրապես ծիծաղելի է՝ ո՞ր  հայը կխայտառակի իրեն ադրբեջանական թերմածքով։  Պարզվում է, կեղծիքը խորհրդարանական փաստաբան Աուրելիա Գրիգորիուի գլխավոր գործիքն է։ Փոխարենը՝ հաջողվեց գովազդել իրեն ու գուցե հաջողվի պատվիրատուների մոտ գինը բարձրացնել։ Ի վերջո կուզեի ասել հարգարժան փաստաբանին՝ մի գայթակղվեք, թանկագինս, ձեր ծրագրած սկանդալը չկայացավ։ Հայաստանի քաղաքական գործիչները այստեղ բավական փորձառու և գրագետ են, իսկ ժողովուրդը և հասարակությունը՝ բաց և հանդուրժող։ Իսկ նրանց, ովքեր սեփական վաճառվածությունից  կամ՝ ի շահ տարբեր ընկերների ու բոյֆրենդների խցկվում են մեզ մոտ, զգուշացնում ենք՝ մի՛ խառնվեք մեր սուրբ ազատագրական պատերազմին ձեր կեղտոտ ձեռքերով և կեղտոտ գաղափարներով։ Դա մենք թույլ չենք տա։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more