▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նախկին միլիոնատեր Փայլակ Հայրապետյանն այսօր վարձով է ապրում.azatutyun.am

«Ազատությանը» տված հարցազրույցում Փայլակ Հայրապետյանը  փոխանցել է, որ իրեն միլիոնավոր դոլարների վնաս են պատճառել՝ ձեռքից վերցնելով ունեցվածքը։

Վերցրել են, մասնավորապես՝ «Հայաստան» հանրախանութի 2 մասնաշենքերը, Գաջագործների փողոցում գտնվող 3 շինությունները, Ջերմուկում գտնվող կիսակառույց մարզամշակութային համալիրը, Ծովազարդ գյուղում գտնվող սեփականությունը, նաև իր տունը: 

«Հիմա ես վարձով եմ մնում», - պատմել է Հայրապետյանը:

Անցած տարի ոստիկանությունը քրեական գործ էր հարուցել գործարար Փայլակ Հայրապետյանի ունեզրկման փաստով, իսկ արդեն այս տարի էլ խոշոր չափերի խարդախություն կատարելու և հանցավոր ճանապարհով ստացված եկամուտները օրինականացնելու մեղադրանքով քրեական գործ էր հարուցել գործարար Աշոտ Սուքիասյանի դեմ, ով այս պահին գտնվում է հետախուզման մեջ:

Հայրապետյանը պնդել է, որ ինքն իր ողջ ունեցվածքը վստահել էր ոչ թե ներկայումս հետախուզման մեջ գտնվող Աշոտ Սուքիասյանին, այլ պետությանը, քանի որ Սիերա Լեոնեում ներդրումներ անելու մասին պայմանավորվածությունների մասին խոսել են Էկոնոմիկայի նախարարությունում՝ նախարարի ներկայությամբ: Հենց այնտեղ է Աշոտ Սուքիասյանը ասել, թե ոսկու և ադամանդի հանքեր ունի և կարող է հումք բերել աֆրիկյան այդ պետությունից: Սուքիասյանն ասել է, թե այդ ամենի համար 12 միլիոն դոլար է անհրաժեշտ: Այդ գումարը ձեռք բերելու համար Փայլակ Հայրապետյանը համաձայնել է «Ամերիա» բանկում գրավադրել իր ունեցվածքը, հույսով, որ ստացված հումքը Հայաստանում մշակելու հնարավորություն կունենա:

Սակայն, Հայրապետյանի փոխանցմամբ Սիերա Լեոնեից այդպես էլ հումքը Հայաստան չի եկել, փոխարենը բանկը սկսել է իր ունեցվածքը վերցնել:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Լուսանկարը` azatutyun.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more