▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նախկին նախարարը լուրջ առողջական խնդիրներ ունի. «Հրապարակ»

«Էներգետիկայի և բնական պաշարների նախկին նախարար, ՀՀ նախագահի խորհրդական Արմեն Մովսիսյանը մոտ մեկ ամիս է՝ Հայաստանում չէ: Մեր տեղեկություններով, Մովսիսյանը լուրջ առողջական խնդիրներ ունի, այդ պատճառով մեկնել է արտերկիր, հավանաբար՝ Գերմանիա, բուժման:

 

Փորձեցինք այս տեղեկությունները ճշտել հենց իրենից՝ զանգահարելով թե նրա բջջային հեռախոսահամարներով, թե նախագահականի կայքում զետեղված հեռախոսահամարով, սակայն որևէ մեկը չպատասխանեց մեր զանգերին: Նրա մտերիմ շրջանակները, սակայն, մեզ հետ զրույցում փաստեցին, որ Արմեն Մովսիսյանը վատառողջ է և գտնվում է արտերկրում: Նրանք ևս նշեցին, որ նախկին նախարարը չի պատասխանում հեռախոսազանգերին, և տևական ժամանակ է՝ լուր չունեն նրանից»,–գրում է թերթը։

 

Ուշագրավ այլ նյութեր` «Հրապարակ»  թերթում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more