Սոչիում ավարտվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։ Բանակցություններից հետո Պուտինը հայտարարել է, որ համատեղ հայտարարություն են համաձայնեցրել։
ՌԴ նախագահն ասել է, որ Փաշինյանի և Ալիևի հետ հանդիպումներ օգտակար էր, մթնոլորտ է ստեղծվել ապագա պայմանավորվածությունների համար։
«Անկեղծ լինեմ, նախնական փաստաթղթից որոշ կետեր հանվել է», - հավելել է նա, սակայն նաև հանդիպումն արդյունավետ որակել: