▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նազիկ Ավդալյանը՝ մարզական կարիերան ավարտել- չավարտելու որոշման մասին

Armtimes.com-ը գրում է.

Եվրոպայի գործող չեմպիոն 69 կգ քաշային ծանրորդ Նազիկ Ավդալյանը մարզական կարիերան շարունակելու վերաբերյալ վերջնական որոշում չի կայացրել: Ռիո 2016-ից հետո նա ցանկանում է որոշ ժամանակ հանգստանալ, որից հետո կմտածի՝ ինչպես դասավորել ապագան: Կայքի հետ զրույցում նա նշեց, որ ամեն դեպքում Եվրոպայի հաջորդ առաջնությանը ցանկանում է մասնակցել:

«Ես դեռ չեմ մտածել այդ մասին: Որոշել եմ մեկ ամիս հանգստանալ, հետո կորոշեմ՝ ինչ կանեմ, կշարունակեմ մարզվել, թե՝ ո՛չ, բայց ամենայն հավանականությամբ կմասնակցեմ Եվրոպայի գալիք առաջնությանը, ուզում եմ մասնակցել, տեսնենք՝ ինչ կլինի», - ասաց նա: 

Ամառային 31-րդ Օլիմպիական խաղերում Նազիկ Ավդալյանը պոկում վարժությունն ավարտեց 107, իսկ հրումը՝ 135 կգ-ով եւ երկամարտի 242 կգ արդյունքով զբաղեցրեց 5-րդ տեղը: Ճիշտ է՝ սա այն չէ, ինչի համար նա Ռիո էր գնացել, սակայն մարզուհին գոհ է, քանի որ արել է այն, ինչ այդ պահին կարող էր:

«Իմ արդյունքներից գոհ եմ այնքանով, որ կարողացա անել այն, ինչ իմ հնարավորության սահմաններում էր: Եթե չլինեին ինչ-ինչ խնդիրներ, որոնց մասին արդեն ուշ է խոսելը, ես կկարողանայի պայքարել մեդալի համար, որովհետեւ դա իմ ուժերի սահմաններում էր. չնախատեսված վնասվածքներ, որոնք, ցավոք, մեզանից կախված չեն», - ասած նա:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more