▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ներդրած ավանդդ ****»․ Արամ Գևորգյան

Բլոգեր, խմբագիր Արամ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ 

«Ուրեմն Հայկական ազգային կինոակադեմիան, ի դեմս ջաղինյան ռուբոյի, ում նիկոլի քայլարածները 18 թվին վարսավիրանոցում խայտառակ արեցին, նկարեցին, հետո տարան դրին կինոակադեմիայի նախագահ, սա էլ տղամարդկային թասիբը դրեց հետևի գրպանն ու վերցեց պաշտոնը, մերժել է «Օսկարի» ներկայացնել 44-օրյա պատերազմում անհետ կորած ու 2 տարի անց միայն հուղարկավորված դաշնակահար Սողոմոնի մասին պատմող փաստավավերագրական ֆիլմը:

Փոխարենը Հորդանանը 11-ամյա արցախցի Վրեժի մասին պատմող ֆիլմը ներկայացրել է «Օսկար»-ի:

Սա մեղմ ձևակերպումով կոչվում է բջի տղություն:

Ի դեպ, նույն էտ ջաղինյանը 2007 թ.-ին «Գարեգին Նժդեհ» մեդալ ա ստացել ՀՀ պաշտպանության նախարարության կողմից՝ Ազգային բանակի կայացմանը և հզորացմանն ուղղված նշանակալի ավանդի համար...

Ներդրած ավանդդ ****»։

***

Հորդանանի թագավորական կինոհանձնաժողովը ռեժիսոր Սարին Հայրապետյանի «Իմ քաղցր երկիրը» վավերագրական ֆիլմն ընտրել է՝ այն ներկայացնելու «Օսկար»-ի 97-րդ մրցանակաբաշխության «Լավագույն միջազգային ֆիլմ» անվանակարգում: Այս մասին հայտնում է deadline.com-ը:

Վավերագրական ֆիլմը պատմում է 11-ամյա Վրեժի մասին, որը երազում է ատամնաբույժ դառնալ Արցախում գտնվող իր գյուղում։ Երբ պատերազմը կրկին բռնկվում է, Վրեժն ընտանիքի հետ փախչում է, իսկ պատերազմի ավարտից հետո կրկին վերադառնում ավերված հայրենիք: Վրեժը միաժամանակ դիմակայում է նոր դաժան իրողություններին, պատրաստվում ապագա մարտերին, պայքարում իր տրավմաների դեմ:

«Իմ քաղցր երկիրը» ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել այս տարվա սկզբին Sheffield DocFest-ում, այն նաև ցուցադրվել է Ամմանի միջազգային կինոփառատոնում, որտեղ արժանացել է ժյուրիի մրցանակին որպես լավագույն լիամետրաժ վավերագրական ֆիլմի և FIPRESCI մրցանակի՝ որպես լավագույն լիամետրաժ արաբական վավերագրական ֆիլմ:

Սարին Հայրապետյանը ծնվել է Հորդանանում, այժմ բնակվում է Նյու Յորքում: 

***

Ամերիկյան կինոակադեմիայի 97-րդ մրցանակաբաշխությանը Հայաստանը կներկայացնի ռեժիսոր Էդգար Բաղդասարյանի «Յաշան և Լեոնիդ Բրեժնևը» լիամետրաժ խաղարկային ֆիլմը։

Ավելի վաղ՝ հունիսի 19-ին, Հայկական ազգային կինոակադեմիան հայտարարել էր Կինոարվեստի և գիտության ամերիկյան ակադեմիայի «Օսկար» մրցանակաբաշխության ֆիլմերի նախնական ընտրություն «Արտասահմանյան գեղարվեստական ֆիլմ» կատեգորիայում։

Թույլատրվում է ներկայացնել նաև վավերագրական և անիմացիոն ֆիլմերի հայտեր։

Օսկարի ներկայացված է եղել 4 ֆիլմ՝ «Մեդալի հակառակ կողմը», «Յաշան և Լեոնիդ Բրեժնևը», «1489», «Սիրով վրեժխնդիր եմ լինելու այս աշխարհից»:

Ֆեյսբուք սոցիալական ցանցում դժգոհությունների ալիք է բարձրացել, որ «Օսկար» մրցանակաբաշխություն չի ուղարկվում «1489»-ը ֆիլմը:

Արցախյան 44-օրյա պատերազմին ֆիլմի հեղինակ Շողակաթ Վարդանյանը ծնողների հետ անհայտ կորած դաշնակահար եղբորն է փնտրել՝ Սողոմոնին: Ամբողջ ընթացքը նկարել է, 3 տարվա նկարահանումները տեղ են գտել ֆիլմում: Ֆիլմն Ամստերդամի միջազգային փաստավավերագրական ֆիլմերի  փառատոնում (IDFA) միանգամից արժանացել է երկու՝ «Լավագույն ֆիլմ» և  FIPRESCI մրցանակների:

Թերթ.am-ը գրում է, որ  Հայկական ազգային կինոակադեմիայից փորձեց հասկանալ, թե ի՞նչ սկզբունքով են ընտրել՝ որ ֆիլմը ներկայացվի «Օսկարի» և արդյոք տեղյակ են քննադատություններից:

«Կինոակադեմիայի տնօրեն Ռուբեն Ջաղինյանը մեր հեռախոսազանգերն անպատասխան թողեց, իսկ Կինոակադեմիայի անդամ, ՀՀ ժողովրդական արտիստ, դերասան, երաժիշտ Միքայել Պողոսյանը ասաց, որ ֆիլմի ընտրությունը կոլեկտիվ որոշում է եղել:

«Հայկական ազգային կինոակադեմիայի ընդհանուր որոշումն է եղել, «1489» ֆիլմը բավարար ձայն չի հավաքել «Օսկար» մրցանականաբաշխությանը մասնակցելու համար»,- ասաց Պողոսյանը:

Ֆիլմի հեղինակ Շողակաթ Վարդանյանից կայքը հետաքրքրվեց, թե ի՞նչ կարծիք ունի, այն մասին, որ Հայկական ազգային կինոակադեմիան իր ֆիլմը չի ընրտել՝ ներկայացնելու «Օսկարին»:

Վերջինս նշեց, որ իրենց ներքին խոհանոցից տեղյակ չէ, միայն կարող է ասել, որ դիմելու ժամկետները պահելով դիմել և ուղարկել է ֆիլմը:

«Անձնական տեսանկյունից կամ հենց ֆիլմի համար դրանից ոչինչ չի փոխվում: «1489»-ը շարունակում է ճամփորդել աշխարհում ու պատմել: Բայց այլ հարցեր են բարձացնում մեր որոշումները:

Ինձ համար կարևոր է ազգային, հայրենիքի ու պետության, հանրային շահերը ու չեմ ընդունում միայն անձնական շահը գերադասողներին: Սա նաև ցույց եմ տվել 2021 թվին վարչապետի մրցանակից բեմից հրաժարվելով, որը, բնականաբար, չլուսաբանվեց: Ես դա արեցի բոլոր ծնողների համար, որոնք զավակ են կորցրել պատերազմում»,- ասաց նա»․-գրում է սկզբնաղբյուրը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more