▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ներդրումային երաշտ Գյումրիում

’’Գյումրին դանդաղ մեռնում է’’-այսպես են մեկնաբանում գործարարները Գյումրիում այժմ տիրող վիճակը: Գնահատելով Գյումրու քաղաքային իշխանությունների անտրամաբանական` ներդրողներին ամեն կերպ խոչընդոտելու քաղաքականությունը, ակնհայտ է դառնում, որ այն, ինչն արվում է, արվում է կամ չիմացության, կամ քաղաքում օլիգարխիկ մենաշնորհային դիրք ստեղծելու միտումով: Բանն այն է, որ Սամվել Բալասանյանի պաշտոնավարման ութ ամիսների ընթացքում, նախկինում հողատարածքներ ձեռք բերած և ներդրումներ կատարելու պատրաստ ոչ մի գործարար, չի կարող շինարարություն իրականացնել: Գյումրու քաղաքապետարանը հայտարարելով, որ ստուգվում են մրցույթների անցկացման և հողակտորների ձեռք բերման հիմքերը, փաստացի խափանում է տարածքների կառուցապատման ընթացքը: 
Գյումրու քաղաքապետարանի, գյումրեցիների որակմամբ, ռեպրեսիվ այս նախաձեռնությանը, միացել է նաև Շիրակի մարզի դատախազ Կարեն Շահբազյանը, որի համար կառուցապատողների նկատմամբ բալասանյանական հետապնդումները, ինքնահաստատվելու շատ հարմար առիթ են:
Գյումրու քաղաքապատերանը ինքակամ, առանց որևէ հիմնավորման, տույժեր և տուգանքներ է կիրառում, քաղաքապետարանական ինչ-որ վարույթներ է հարուցում գործարաների նկատմամբ, վերջիններիս ’’հանձնելով’’ հատուկ քննչական ծառայության ու ոստիկանության ձեռքերը: Ենթադրվում է, որ այսպիսով փորձ է արվում ամեն կերպ սննկացնել և խլել իրենց ձեռքերում ’’քյաշ’’ փող ունեցող ներդրողներին: Այս ամենին գումարվում են գործարարներին պատկանող հողատարածքների նպատակային նշանակության փոփոխության, կադաստրի Գյումրու ստորաբաժանման դեմ Գյումրու քաղաքապետարանի սկսած գործընթացը: 
Ներդրումային ոչ բարենպաստ գաղջ այս մթնոլորտի պատճառով է, որ Գյումրու քաղաքապետ Ս.Բալասանյանի պաշտոնավարման ամիսների ընթացքում, Գյումրիում կես լումայի ներդրում որևէ մեկը չի արել,չնայած այն փաստին, որ քաղաքապետը հայտարարել էր` պատրաստ է մեկ դրամով անգամ հողատարածք տրամադրել ցանկացած դիմողի: Փաստորեն, քաղաքապետի այս խոսքերը փուչիկ էին: Դժվար թե բիզնես հոտառություն ունեցող որևէ մեկը բաց թողներ այսօրինակ առաջարկը: Ու նորից ստացվում է, որ Բալասանյանին ոչ մեկը լուրջ չի ընդունում: Իսկ ինքը Բալասանյանը, ժամանակը չի կորցնում և արագությամբ ձեռք է բերում Գյումրու պատմական բացառիկ շինություններից մեկը` ’’Սև Բերդը”, որը ծրագրում է վերածել հյուրանոցի, անթաքույց ցանկություն է հայտնում գնել Երկաթ գծի հիվանդանոցի շենքը` մտադրվելով այն վերստին դարձնել հյուրանոց: Սակայն, ասում են , Բալասանյանի վերջին իղձի իրականացումը խափանել է Շիրակի նորանշանակ մարզպետը` փակելով Բալասանյանի ’’գույքային’’ ախորժակը: 
’’Չունենալով որևէ առանձնահատուկ վերաբերմունք Գյումրու նախկին իշխանությունների վերաբերյալ, - նշում են ներդրողները, այնուամենայնիվ, փաստ է , որ Գյումրիում խրախուսվում էր մասնավոր շինարարությունը ,ինչի շնորհիվ ստեղծվում էին աշխատատեղեր, իսկ այժմ քաղաքում ներդրումային երաշտ է: Պատճառը, ըստ գյումրեցիների, Գյումրու քաղաքային իշխանությունների ’’պրոֆ.նեպրիգոդնոստն է’’: 
Մինչդեռ տեղական ինքնակառավարման մարմինների հիմնական գործառույթներից է`խրախուսել մանր ու միջին բիզնեսը, այդպիսով նպաստել աշխատատեղերի ստեղծմանն ու մարդկանց բարեկեցությանը:
’’Գյումրին օրեցօր ամայանում է, նահանջում ու գահավիժում անդունդ: Մի՞թե քաղաքի նկատմամբ այսպիսի հանցավորւ անտարբերությունը երկար պետք է շարունակվի’’-հռետորական հարց են հնչեցնում գյումրեցիները:

Նյութը վերցված է "Գյումրին ես եմ" քաղաքացիական նախաձեռնության էջից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more