Նեղացեք ինձնից, ես չեմ շնորհավորելու Մարտի 8-ի կապակցությամբ...
Կանանց օր, մայրերի օր....տոնը զգում են, տոնը չեն պարտադրում....
Իմ համար մայրերի օր չկա, իմ համար կա մայրիկիս ծննդյան օր, որը իմ համար տոն է...
Իմ համար տոնը մարտի 7-ն է՝ իմ սիրելի կնոջ ծննդյան օրը...
Կանայք կյանքի լուսավորողն ու գույներ ապահովողն են, բայց պետք չի մի առանձին օր տեսնել էդ ամենը....
Սիրելի կանայք և աղջիկներ, գեղեցիկի արտահայտիչներ ու ներկայացուցիչներ, ցանկանում եմ, որ առողջ լինեք, միշտ սիրված ու գնահատված լինեք և տղամարդկանց անբաժանելի ծանր գոյությունը ընդունելի համարեք ...
Ձեզ միշտ սիրող, ձեզ ձանձրացնող՝ Դավիթ
Նեղացեք ինձնից, ես չեմ շնորհավորելու Մարտի 8-ի կապակցությամբ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet