Եկատերինբուրգում ոստիկանությունը փորձում է պարզել այն տղամարդու ինքնությունը, ով ճամփեզրին հանգիստ կերպով անվասայլակի վրայից գցել է մի հաշմանդամ մարդու: Տեսագրության մեջ երևում է, որ տղամարդն իջնում է թանկարժեք «Մերսեդես ML» մակնիշի մեքենայից և «հաշվեհարդար տեսնում» ճանապարհին մուրացկանությամբ զբաղվող հաշմանդամ տղամարդու նկատմամբ. տեղեկացնում է lifenews.ru-ն: Տեսագրության մեջ երևում է, որ հաշմանդամ մարդը մոտեցել էր սպիտակ ջիպին, ձեռքը փորձում էր ավտոմեքենայի պատուհանից ներս մտցնել: Վարորդը փակում է պատուհանը, սակայն մուրացկանը շարունակում է պնդել ու գումար խնդրել մեքենայի ուղևորներից: Ի վերջո, վարորդի կողքին նստած ուղևորն իջնում է ու հաշմանդամ տղամարդուն անվասայլակի վրայից գցում հենց ճամփեզրին:
ՆԳՆ-ն փնտրում է հաշմանդամ տղամարդուն անվասայլակի վրայից գցած մարդուն
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet