Լաչինի միջանցքը փակել է Նիկոլ Փաշինյանը՝ Ալիևի հետ միասին․ «Կան դավաճանական թղթեր, որոնք ստորագրվել են, հիմա Փաշինյանը հասկանում է՝ եթե կատարի, ժողովուրդը բունտ կանի, Ադրբեջանն էլ, որպես դրան օգնություն, փակել է Լաչինի միջանցքը։ Եթե Ադրբեջանի պահանջները կատարվեն, Հայաստանից կմնա 14-15 000 քմ տարածք։ Մեզ մնում է վերակազմավորել հայկական բանակը, որը կկռվի և մի այլ տեղ ճանապարհ կբացի դեպի Արցախ»։
Նախկին վարչապետի համոզմամբ՝ Ռուսաստանի շահերը հիմնականում չեն բախվում ՀՀ-ի շահերին, սակայն Փաշինյանը «խաղեր է տալիս» Արևմուտքի հետ, Պուտինն էլ ասում է՝ «արա՛, էս ի՞նչ ես անում, ես քեզ փրկել եմ»։ «Նիկո՛լ Փաշինյան, էս ի՞նչ ես անում, սաղ պրեսսան լցրել ես հակառուսականությամբ։ Դրանից հետո էլ արտախորհրդարանական ուժերի հետ ես հանդիպում, էլի հակառուսներ։ Նիկոլ, սա՞ է քո արտաքին քաղաքականությունը․ Ադրբեջանը, Թուրքիան՝ թշնամի, հիմա էլ Ռուսաստանին ու Իրանին եք թշնամի դարձնո՞ւմ»,- ավելացրել է Բագրատյանը: |
«Նիկո՛լ, էս ի՞նչ ես անում․ Ռուսաստանին ու Իրանին եք թշնամի դարձնո՞ւմ»
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet