▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիկոլ Փաշինյանը Գյումրիում, Սերժ Սարգսյանը՝ Լոռիում

«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանականները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, սեպտեմբերի 21-ին Անկախության տոնը կնշեն Գյումրիում։ «Սեպտեմբերի 21-ին բոլորով գնում ենք Գյումրի. հիշեցնեմ, որ այս տարվանից մեկնարկում ենք անկախության տոնակատարությունների գլխավոր միջոցառումը մարզերում անելու գործընթացը»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանը: Նա հենց Գյումրիից մեկնելու է ԱՄՆ։ Իսկ ՀՀԿ-ականները՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, Անկախության տոնը նշելու են Լոռու մարզում։

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը մեր հարցին ի պատասխան ասաց «Որպես անկախության ակունքներում կանգնած քաղաքական ուժ՝ բնական է, որ Հանրապետականն իր մշտական մասնակցությունը բերելու է այդ օրվա տոնակատարություններին եւ խորհրդին: Այս տարի եւս բացառություն չէ:

Ծրագիրը դեռ քննարկման փուլում է, իսկ միջոցառումներին մասնակցելու են կուսակցական կառույցների ներկայացուցիչները եւ ղեկավար կազմը: Ընդհանուր առմամբ՝ մի քանի հարյուր հոգի»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Մամուլ more