▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է հոկտեմբերին գրողի ծոցն ուղարկել Տիգրան Ավինյանին». ԶԼՄ

«Հայելի ակումբ»-ը գրում է, որ իր  տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է հոկտեմբերին գրողի ծոցն ուղարկել Տիգրան Ավինյանին։ Այս է պատճառը, որ լատենտ նիկոլականները և ՀՀՇ-ականները վերջին օրերին ակտիվորեն քննարկում են Երևանի քաղաքապետարանում տիրող խայտառակ քաղաքական-տնտեսական իրավիճակը։

Պատճառն ամենևին էլ այն չէ, որ Տիգրանը լողացած է կամ սափրված։ Նիկոլ Փաշինյանին հունից հանել է մեկ այլ հանգամանք, այն է` Տիգրանի իրական քաղաքական ինքնուրույնության ձգտումը։ Ի տարբերություն Ալեն Սիմոնյանի, ով դարձել է Աննայի և Նիկոլի Whatsapp հաղորդագրությունների գերին, Տիգրանը լպրծուն է և կարողանում է ընդհատակում, այսինքն՝ Նիկոլի աչքերից հեռու, բայց բոլորի աչքերի առաջ անգամ ընկերանալ ծայրահեղ պրոհայկական դիրքորոշում ունեցող քաղաքական ուժերի հետ, հարաբերություններ կարգավորել նրանց հետ կամ գոնե կամուրջները չայրել»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more