▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Նիկոլական իշխանությունը փորձում է տարբեր ձևերով հարձակվել ՀՅԴ-ի վրա»․ Արծվիկ Մինասյան

«Տևական ժամանակ է՝ նիկոլական իշխանությունը փորձ է անում տարբեր ձևերով հարձակվել ՀՅԴ-ի վրա՝ օգտագործելով բազում մեթոդներ, սակայն ձեռագիրը նույնն է․ փորձել մեղադրանքներ ներկայացնել՝ քաղաքական հալածանքների միջոցով»,- ընթացող ասուլիսի ժամանակ ասաց պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ նշելով, որ իշխանություններն արգելում են նաև որոշ դաշնակցականների մուտքը Հայաստան, անհիմն խուզարկություններ են իրականացնում ՀՅԴ մարզային գրասենյակներում, ձերբակալում են կուսակցականներին՝ մեծ մասին 1-2 ամսով կալանավորելով։ «Այս տեմպը հիշեցնում է բոլշևիկյան ժամանակահատվածի առաջին շրջանը։ Ձերբակալումների և ճնշումների միջոցով փորձում են կորզել ինչ-որ բաներ, որոնք գոյություն չունեն։ Այն հրապարակային մեղադրանքները, որոնք հնչեցվում են և Նիկոլ Փաշինյանը ԱԺ ամբիոնից փորձում է ներկայացնել, իրավապահ մարմիններն ամբողջ ծավալով լծված են դրանք ապացուցելու գործին։ Ողջ համակարգը լծված է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը վարկաբեկելուն»,- ասաց Մինասյանը՝ հավելելով, որ յուրաքանչյուր կալանավորվածի գործով փաստաբանները զբաղվում են։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Քաղաքական more