▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Նիկոլը չպետք է փախնի Հայաստանից, նա պետք է ՀՀ-ում կրի պատասխանատվությունը»․ Գևորգ Պետրոսյան

ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանը 168TV-ի եթերում հայտարարել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստրկությունը խաղաղությունից չի տարբերում։ «Բոլոր մարդիկ էլ ուզում են խաղաղ ապրել, բայց խաղաղությունը պետք է տարբերել ստրկությունից․ սա չի տարբերում, ասում է՝ ինչ ուզում եք արեք, տվեք, ջարդեք, ժողովրդի հերն անիծեք, մենակ ես մնամ վարչապետի պաշտոնում։ Ինչո՞ւ, որովհետև իր պաշտոնավարման ընթացքում այնքան ծայրագույն հանցագործություններ է շալակել, որ գիտակցում է՝ պաշտոնից զրկվելու դեպքում մի ժամ չանցած հայտնվելու է ԱԱԾ մեկուսարանում»,- ասել է Պետրոսյանը։ «Մեկ-մեկ ասում են՝ թող հելնի, ՀՀ-ից էթա, ո՛չ, նա պետք է ՀՀ-ում կրի օրենսդրությամբ նախատեսված պատասխանատվությունը»,- հավելել է նախկին պատգամավորը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more