▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Նիկոլը գնալու ա՝ ասելու՝«Վեհափառ, ես եմ նաև Եկեղեցու տերը․․․»»

«Նիկոլը գնալու ա՝ ասելու՝«Վեհափառ, ես եմ նաև Եկեղեցու տերը․․․»»․ Հատված Հայելի ակումբում կայացած ասուլիսից

***

«Ես ասել եմ, որ չեմ պատրաստվում գնալ Մայր Տաճարի վերաօծմանը։ Ես բազմաթիվ անգամ իմ դիրքորոշումը հայտնել եմ՝ այն մարդիկ, որոնք եկեղեցու դեմ տարիներ շարունակ արշավ են սկսել, այն մարդիկ, որոնք հենց գալու օրվանից ասում են նոր Հայաստան, նոր հայրապետ, էդ մարդիկ էդտեղ չպիտի լինեն՝ անկախ նրանից ես կգնամ, մեր պատգամավորներից կգնան, չեն գնա։ Դա է իմ դիրքորոշումը»,-«Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ անդրադառնալով իշխանության մասնակցությանը Մայր Տաճարի վերաօծման արարողությանը։

***

«Մյուռոնօրհնության արարողությանը մասնակցելու հրավեր ստացել եմ և կմասնակցեմ»,-լրագրողներին հայտնեց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ նշելով որ հրավեր ոչ բոլոր պատգամավորներն են ստացել, միայն խմբակցության ղեկավար կազմն ու մի քանի հայտնի պատգամավորներ։ Հարցին, թե արդյո՞ք ճիշտ էր իշխանավորներին Մայր տաճարում սպասվող արարողություններին հրավիրելը, Օհանյանը պատասխանեց, «Եկեղեցու որոշումները չեմ քննարկում, բայց այն, որ Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ իրականացվում է ոչ բարոյական շարժումներ, ինձ համար անընդունելի են»,-ասաց Օհանյանը՝ հավելելով, որ իրեն ՔՊ-ականների հետ միևնույն միջոցառմանը գտնվելը չի կաշկանդում։

***

Հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այսօրվա Եռաբլուրի միջադեպից հետ, եթե Մայր Աթոռը չչեղարկի Ալեն Սիմոնյանին տրված հրավերները և դրա փոխարեն հրավեր չուղարկվի Արցախի Ազգային ժողովի պատգամավոր Մետաքսե Հակոբյանին, ապա Ալեն Սիմոնյանն իրավունք կունենա այնտեղ իրեն դրսևորել իր գենետիկ ոչ պայմանական ռեֆլեքսների ու դաստիարակության ձեռքբերումների ողջ ծավալով։
Հուսանք պարոն Սիմոնյանը հուսախաբ չի անի։
Ի դեպ։ Հերթական անգամ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հրավիրված չի եղել Եռաբլուր` պաշտոնական այցի ժամանակ, իսկ Արցախի Ազգային ժողովի պատգամավորները (իմ տեղեկություններով) հրավիրված չեն Մայր Աթոռի միջոցառումներին։
Դեռ մի օր կա...»։

Դիտեք նաև՝

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը կմասնակցի Մայր Տաճարի վերաօծման արարողությանը: Այս մասին «24նյուզ»-ին է հայտնել ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աղասի Մարգարյանը:

Հիշեցնենք, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում սեպտեմբերի 28-ին՝ ժամը 17։00-ին, տեղի կունենա Մյուռոնօրհնության արարողություն, սեպտեմբերի 29-ին՝ ժամը 10։30-ին նախատեսված է Մայր Տաճարի վերաօծման արարողություն:
Իշխանության այլ ներկայացուցիչների մասնակցության վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ առայժմ չկան։ Միայն լուրեր են շրջանառվում, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պատրաստվում է մասնակցել Մայր Տաճարի վերաօծման արարողությանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more