|
«Նիկոլ Փաշինյանը ՀՀ ինքնիշխանությունը կապում է Արցախի հարցից հրաժարումի հետ, ինչն ամենամեծ սուտն է։ Սեփական պատմությունը և մոտակա պատմությունը իմացողները գիտեն, որ, հրաժարվելով Արցախի հարցից, կորցնում ես ինքնիշխանությունդ։ Արցախը հանձնելով՝ Նիկոլ Փաշինյանը սպանել է մեր ինքնիշխանությունը»,- 24TV-ի եթերում ասաց բանաստեղծուհի Մարինե Պետրոսյանը։ Պետք է մտածենք՝ ոնց իրենից ազատվենք։ Նա լավ թիկունք ունի, բայց մտային դաշտում ինքը բոբիկ է, այդ դաշտում պետք է նրան հաղթենք»,- ասաց Պետրոսյանը՝ անդրադառնալով Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը․ «Ես աթեիստ եմ, բայց Սրբազանին պաշտպանում եմ, նա միավորում է մեր ազգի հիմնային արժեքները։ Աշխարհում առաջադիմականները պարտվում են, ավելի շատ պահպանողականներն են գալիս, նոր դասավորումներ են կատարվում և եթե կարողանանք այս ընթացքում Նիկոլին հեռացնել և ուժեղ ազգային կառավարություն ձևավորել, չի բացառվում, որ կկարողանանք և՛ Արցախը վերադարձնել, և՛ Հայաստանի կշիռը վերականգնել։ Մեզ ազգային ռենեսանս է պետք․․․»,- ասաց նա: |
«Նիկոլը քանդում է պետականության հիմքը՝ լավ ուտելն ու ապրելը դարձնելով նպատակ»․ Մարինե Պետրոսյան
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Քաղաքական more
more
more
more
more
more
more


