▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Նիկոլն ամեն բան արեց, որ բնաջնջման ռազմավարության այլընտրանքը դառնա թուրքաֆիկացումը»․ Ալեն Ղևոնդյան

Քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Ալեն Ղևոնդյանի ֆեյբուքյան գրառումը․ «Ի դեպ, Նիկոլը լավ գիտակցում է, նաև երբ չի դատվի. երբ շատ «միամիտ», սակայն կոլեկտիվ ջանքերով, ՀՀ-ն լուծարի:
Այ դրա համար է նա նաև հեծանիվ քշում. ուզում է ասել, ինձանից ոչինչ կախված չէ, ես ո՛չ մեղավորն եմ, ո՛չ էլ պատասխանատուն:
Ինձանից մենակ կախված է հեծանիվը, որ փորձում եմ քշել ու հարազատ ջրափոսերի մոտ կանգնել ու երազել:
Նիկոլը սպասում է Վրաստանի հետընտրականին, ինչպես նաև Հս.Կովկասում միջէթնիկ բախումներին, որոնք արդեն տևական ժամանակ եփվում են: Ըստ դրանց արդյունքներին նա փորձելու է հրապարակային հարթակում ճշգրտել իր մոտեցումները:
Եթե դրան զուգահեռ Իրանում էլ սկսեն, իսկ, իմ կարծիքով, սկսելու են, մենք հայտնվելու ենք Сухой спирт-ի դարաշրջանում. հյուսիսից ու հարավից շրջափակված:
Սակայն այս ընթացքում նա իր տերերի՝ թուրքական խաղաքարտն է լեգիտիմացնելու՝ ասելով, դե պատերազմ է, միայն Թուրքիայի սահմանով կարող ենք որևէ բան բերել, հետևաբար պետք է վիլայաթանանք:
Ասեմ, որ Ադրբեջանը այս հեռանկարի հետ հաշտ ու խաղաղ չէ, բայց դե ռեգիոնալ գեոպոլիտիկան ցույց կտա ամեն բան:
Նիկոլը ամեն բան արեց, որ ՀՀ-ն մենակ մնա, որ բնաջնջման ռազմավարության այլընտրանքը դառնա թուրքաֆիկացումը, կամ պետության կազմալուծումը:
Փայերի ու քաղաքական հարճերի երկիր Հայաստան»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more