▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Նիկոլն իրեն գցել է գյուղեգյուղ և տնետուն, շուտով նաև կտուրների վրա սելֆիներ կանի»

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանի ֆեյսբուքյան գրառումը․ «ՔՊ-ն սկսել է նախընտրական թատրոնը, ավելի ճիշտ՝ նիկոլը արդեն իրեն գցել է գյուղեգյուղ և տնետուն, շուտով նաև կտուրների վրա սելֆիներ կանի, ամեն գնով պատրաստ՝ մարդկանց ևս մեկ անգամ խաբել, ստել, մանիպուլացնել։ Էդ փեշակն ունի, բացառապես դա է կարողանում անել։ Եւ էս դեպքում ինքը ինձ համար վաղուց բացահայտված է, ոչինչ դրա արարքներում զարմանալի չէ։ Ես պարզապես շարունակում եմ տխրել, զարմանալ մեր պարզ գյուղացիների, պարզ ու հոգնատանջ քաղաքացիների պահվածքից։ Եւ, չասեք, թե տեղերում նրա շուրջը հատուկ հրահանգով հավաքում են հենց նիկոլմեծարողներին, քանզի նկատում եմ, միշտ չէ այդպես։ Հայ մարդը, պարզ գյուղացին ասելիք ունի, պարզապես, նախ՝ միտքն ու բառապաշարը չի հերիքում ասելիքը տեղ հասցնելու համար, և, ապա՝ համարձակությունը։ Իսկ չի հերիքում, որովհետև, նախ՝ «ախռաննիկների» և գյուղապետի զգոն հայացքի ներքո են, ապա՝ նիկոլն ինքնին այնպիսի բացասական էներգիա է, որից մարդիկ անզգայանում են, նաև՝ դրա շուրջը հավաքվում են նրանք, որ դեռ դրա հետ հույս են կապում, նրանք, որ իշխանություն բառից դողում են, նրանք, որ մտածում են, շնից մազ պոկելն էլ օգուտ կարող է լինել։ Իսկ, ամենաէականն այդ հանդիպումներից այն է, որ դա հերթ չի տալիս պարզ գյուղացուն իր միտքն հնչեցնելու և ճարպիկ ձեռնաշարժի պես մարդուն քաշում է դեպի մտքի չգոյություն, նույն հարցով․ «Սա աշխատատե՞ղ է, թե՝ ոչ» բառակույտով խեղճ մարդուն ճզմում է մինչև գետին։ Եւ, տարիներով ռուսաստաններում աշխատած մարդը, որ ստիպված վերադարձել է ու դրանից աշխատատեղ է պահանջում, կծկվում է, խեղճանում և ստիպված «համաձայնվում է» դրա սատանայական հայացքին և խոսքին, ընդունելով, որ «դա աշխատատեղ է», ինքն էլ չհասկանալով, թե կոնկրետ ինչի՞ մասին էր զոռում դա։
Երիցս ճիշտ է Հրանտ Մաթևոսյանը, որ պնդում էր՝ «որովհետև խեղճ ես»։ Ու այս խեղճերին են հավաքվում, կամ, նրանք են հավաքվում նիկոլի այցերի ժամանակ։ Ու, դա մինչև վերջ այդ մարդկանց քաշում է ճահիճը՝ ճարպիկ ժանգլյորի պես՝ կար մարդը և՝ հոպ, չկա մարդը, կա մի խեղճ, հոգնած, նիկոլահպատակ, որ հետո գյուղամիջում /դրա գնալուց հետո/ փորձելու է գյուղապետի հետ լեզու թափել, թե՝ «գո՞հ ես, լա՞վ էի չէ ինձ պահում»։
Իրոք, մենք բոլորս, մեր երկիրը, մեր ընտրողը մի անհատակ կեղտի մեջ ենք և շարունակում ենք խորանալ։
Իսկ ընդդիմությունը պետք է շտապի, ցանկացած գնով, ցանկացած ձեւով պարտավոր է շտապել։
հ․գ․ Վազգեն Սարգսյանը մեկ այլ առիթով ասել է՝ «Մինչ մենք մտածում ենք ըսել թե չըսել, ընել թե չընել, ուրիշները տեսեք թե ուր են հասել»։ Հիմա, մինչ մենք բարոյախրատական բաներ ենք ասում, աղոթում, դանդաղ շտապելով ինչ-որ բաներ անում, նիկոլը հոպ կանի և էս անգամ վերջնականապես կուլ կտա ․․երկիրը եւ ժողովրդին․․․»։

Դիտեք նաև՝

***

***

***

***

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more