▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Նիկոլն ու ՔՊ-ն որոշել են տարեվերջյան իրենց քեֆը Ջերմուկում անել»

ՀՀԿ խորհրդի անդամ Տիգրան Վարդանյանը ֆեյսբուքյան էջում գրում է. «Նիկոլն ու ՔՊ-ն որոշել են տարեվերջյան իրենց հավաքը` քեֆը, անել Ջերմուկում: Դե բա չգնա՞ն լափեն ու արյունոտ ոսկորների վրա պահվող իրենց թըրքական իշխանության կենացը խմեն:
Երբ իմացա լուրը մի անգամից հիշեցի, թե ինչպես էր կապիտուլյանտը խոչկորի նման թռչկոտում Շուշիում, թե ինչպես էր իր ԱԽ քարտուղար Արմենը հարսանիքն անում Շուշիում ու վերնագրում` օպերացիան սկսված է, թե ինչպես էին ՊՆ նախարարի ու ԱԺ նախագահի պաշտոնների հետ կապ չունեցող էակները նռերով ֆոտոսեսիա անում, թե ինչպես էր բունկեռներում գեներալիտետին բարոյական աջակցություն ցուցաբերածը թշնամու կնոջը հրավիրում Շուշի մուղամ լսելու: Նաև հիշեցի, թե էս ամենից հետո ինչպես սրանք հանձնեցին Արցախն ու սպանեցին հազարավոր հայորդիների, թե ինչպես ծախեցին ու վաճառեցին արցախահայությանը:
Ու էս ամենը հաշվի առնելով սկսում եմ մտածել, որ հաջորդը Ջերմուկն է լինելու»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more