▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Նոր ալիք 2013»-ին Հայաստանը կներկայացնի Մերի Մնջոյանը

«Նոր Ալիքի» հայ մասնակիցները Մոսկվայի ճանապարհին են. ապրիլի 20-ին նրանք մեկնեցին, մասնակցեցին կիսաեզրափկչին և հայտնի դարձավ մրցույթի հայ մասնակցի անունը. նա «Հայաստանի ձայնը» նախագծի հաղթող Մերի Մնջոյանն է:

esyes.am-ն է գրում այս մասին ու նշում, որ Մերին նախորդ տարի էլ էր մասնակցել մրցույթի նախընտրական փուլին, հասել էր մինչև կիսաեզրափակիչ, սակայն եզրափակիչ չէր անցել: «Այս տարի գնում եմ շատ լավ տրամադրությամբ և հաղթանակի ակնկալիքով: Ոգևորված և ուրախ եմ գնում, որպեսզի ամեն ինչ այդպես էլ ավարտվի: Արդեն հասկանում եմ՝ ինչ կարելի է անել, ինչ՝ ոչ: Հուսով եմ՝ Աստված ինձ հետ կլինի նաև այս մրցույթում և ոչ մի սխալ չեմ անի»,- մեկնելուց առաջ ասել է Մերին ու նշել է, որ նախորդ տարի մի քիչ տխրել էր, որ ինքը չի անցել, սակայն հաշվի առնելով, որ տարիքով փոքր է՝ 17 տարեկան, սփոփվում էր:

«Շատ ուրախ եմ, որ այս տարի կողքիս շատ լավ մարդիկ են՝ հորաքույրս է ինձ հետ մեկնում, Սոնան և «The Voice»-ից մի քանի երեխաներ, ինչի համար շատ ուրախ եմ: Նախորդ տարի ինձ հետ էր նաև Նադեժդա Սարգսյանը, ով այս անգամ ինչ-ինչ պատճառներով ինձ հետ չի լինելու, սակայն վստահ եմ, որ հոգով և սրտով ինքն ինձ հետ կլինի և շատ ուրախ կլինի, եթե ես անցնեմ եզրափակիչ»,- նշել է երգչուհին:

Կիսաեզրափակչում էին հայտնվել Իվետա Մուկուչյանը, ով մրցույթին մեկնել էր Գերմանիայից, Նիկ Էգիբյանը, «Հայաստանի ձայնը» նախագծից հայտնի դարձած Նարեկ Մակարյանը՝ Սոֆիի թիմից, Աիդա Քալանթարյանն ու Մարտ Բաբայանը՝ Սոնայի թիմից, և Հայաստանի ձայնը ճանաչված Մերի Մնջոյանը, ով կիսաեզրափակիչ անցավ առանց մրցույթի նախնական փուլին մասնակցելու, քանի որ, ինչպես նախապես հայտարարվել էր, հաղթողին տրվելու էր  այդ հնարավորությունը:

Մերի Մնջոյանը Հայաստան կվերադառնա ապրիլի 30-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more