▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նոր անսարքություններ՝ ճոպանուղիում

ankyun3.am-ը գրում է. Ալավերդու ճոպանուղու տնօրենության տված խոստմանը հակառակ`ճոպանուղին հունիսի 19-ին չի վերսկսել իր գործունեությունը: Բանն այն է, որ հոսանքի գեներատորի տեղադրելուց հետո փորձարկումներ են իրականացվել, բայց պարզվել է, որ մեխանիզմում որոշակի այլ անսարքություններ էլ կան: Համապատասխան մասնագետներն այժմ կրկին ուսումնասիրություններ են անցկացնում՝ ճոպանուղու անսարքությունը հնարավորինս արագ հայտնաբերելու և վերացնելու նպատակով: Ճոպանուղու տնօրեն և գլխավոր մեքենագետ Ավետ Թամազյանը նշում է, որ անում են ամեն հնարավորը, որ ճոպանուղին հնարավորինս շուտ գործարկվի, սակայն կոնկրետ օր նշել դեռևս չի կարող:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more