▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՆՈՐ ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ կլինեն ԴԵՐՈՅԻ՞ նախարարությունում

Սերժ Սարգսյանն այսօր խորհրդակցություն է հրավիրել առողջապահության ոլորտում պետական վերահսկողության մեխանիզմների, բուժօգնության մատչելիության ապահովման և դեղորայքային քաղաքականության ոլորտի հիմնախնդիրների վերաբերյալ: «Ես ուզում եմ հստակ հասկանալ՝ ո՞րն է իրական պատճառը, որ մեր հասարակության դժգոհությունների մի էական մասը բաժին է հասնում հենց այս կարևոր ոլորտին,- ասել է Սերժ Սարգսյանը,- Մեր քաղաքացիներն առաջին հերթին բարձրաձայնում են, որ պետպատվերը չի գործում հավուր պատշաճի, արձանագրում են կաշառակերության բարձր մակարդակ, բողոքում են, իրենց բառերով՝ «առանց պատասխանատվության սխալ բուժումից», վատ սպասարկումից, մարդկանց իրավունքների ոտնահարումից, քաշքշուկներից և դեղերի հետ կապված այս ողջ պատմությունից, առկա իրավիճակից»։ Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանը զեկուցել է առողջապահության ոլորտում պետական գնումների գործընթացի և, ընդհանրապես, դեղերի շուկայում տիրող իրավիճակի մասին ս.թ. սեպտեմբերի 19-26-ն ընկած ժամանակահատվածում ծառայության կողմից կատարված ուսումնասիրությունների հիմնական արդյունքները՝ այդ թվում մի շարք ուղղություններով արձանագրված չարաշահումները: Իսկ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը ներկայացրել է ՀՀ կառավարությունում Սարգսյանի հրավիրած նախորդ խորհրդակցության ժամանակ արված դիտողություններից հետո նախարարության կողմից առանձնացված՝ առողջապահության ոլորտի առաջնահերթ խնդիրներն ու դրանց լուծմանն ուղղված առաջարկները: Ներկայացված փաստերը, առկա խնդիրների պատճառների վերլուծությունը լսելուց և դրանք խորհրդակցության մասնակիցների հետ հանգամանորեն քննարկելուց հետո, Սերժ Սարգսյանն առողջապահության ոլորտում իրավիճակը բացարձակ խայտառակություն է որակել՝ խստորեն քննադատելով ոչ միայն ՀՀ առողջապահության նախարարության, այլ նաև զեկուցված խնդիրների համար պետական մի շարք այլ մարմինների պատասխանատուների անգործությունը: Խորհրդակցության ավարտին Նախագահը մի շարք հանձնարարականներ է տվել պատասխանատուներին: Հանձնարարվել է նաև ներկայացված բոլոր առաջարկությունների հիման վրա նախապատրաստել 6-8 ամսվա ընթացքում ոլորտում էական փոփոխություններ նախատեսող ծրագիր և ներկայացնել հաստատման:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more