▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նոր մանրամասներ` Չեխովի անվան դպրոցում տեղի ունեցած միջադեպից. Ներկայացնում է աշակերտուհու մայրը

Արդեն տեղեկացրել ենք, որ այս տարվա ապրիլի 23-ին լուրջ միջադեպ էր  տեղի ունեցել Չեխովի անվան թիվ 55 միջնակարգ դպրոցում: Դպրոցի տնօրեն Գայանե Սարուխանյանը ծեծի էր ենթարկել աշակերտուհի Լիդիայի մայրիկին` Նատալյա Սարգսյանին:

Պատճառն իբր այն է եղել, որ տնօրենը ոչ պատշաճ հագնվելու համար Լիդիային դպրոցի մուտքից ուղարկել է տուն: Այնուհետև աշակերտուհու մայրը՝ Նատալյան, եկել էր դպրոց եւ տնօրենից բացատրություն պահանջել՝ պնդելով, որ իր դուստրը պատշաճ է հագնվել: Եվ տեսնելով, որ Սարուխանյանը մանկավարժին անհարիր բառապաշարով է խոսում իր հետ՝ ասելով, թե «ձեռ չի տալիս պայմանները, ռադդ քաշի՛», Նատալյան ձայնագրել է իր եւ տնօրենի խոսակցությունը: Ու երբ տնօրենին ասել էր այդ մասին, վերջինս օգնության էր կանչել ուսմասվար Էլզային ու պահակ Գարիկին, որոնք բռնության էին  ենթարկել Նատալյային:

Հետագայում տնօրենը հերքել էր, որ  ծեծի է ենթարկել աշակերտուհու ծնողին:

Այսօր Լիդիա Սարգսյանը հայտարարություն է տարածել` մասնավորապես նշելով.

«Ես ` թիվ 55 միջնակարգ դպրոցի նախկին աշակերտուհու մայրն եմ` Նատալյա Սարգսյանը: Ցանկանում եմ բոլորի  ուշադրությանը  ներկայացնել  սույն  թվականի ապրիլի 23-ին տեղի ունեցած միջադեպի մասին իմ հայտարարությունը»:

Հայտարարության մեջ շեշտվում է, որ դպրոցի տնօրենը  ԶԼՄ-ներով ստահոդ լուրեր է տարածել տեղի ունեցածի մասին` արատավորելով ոչ միայն իր, այլև իր անչափահաս դստեր պատիվը:  Ապա, փաստացի հերքել  է,  որ նման միջադեպ է  տեղի ունեցել:

Աշակերտուհու մայրը ներկայացնում է մինչ այսօր անհյատ մանրամասներ:

Հայտարարությունն ամբողջությամբ և դատախազին ուղղված նամակը կարող եք կարդալ ASEKOSE.am-ի ռուսերեն բաժնում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more