▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նոր մանրամասներ գիշերը ծեծված ակտիվիստների մասին

Երեկ գիշերը, երբ արդեն քաղաքապետարանի մոտ նստացույց անող երիտասարդներին աջակցող Միհրան Մարգարյանը և Բաբկեն Տեր-Գրիգորյանը գնում են տուն, դրանից մոտ տասը-տասնհինգ րոպե անց նստացույց անող երիտասարդներից Վահագն Մինասյանին է զանգահարում Միհրան Մարգարյանը և ասում՝ «խփեցին փախան»:

galatv.am-ն է գրում ու նոր մանրամասներ է ներկայացնում  գիշերը ծեծված ակտիվիստների մասին:

ԳԱԼԱ-ի հետ զրույցում Վահագն Մինասյանը, մասնավորապես, ասել է.

«Մենք վազելով գնացինք, բնականաբար ոստիկանությանը հայտնեցինք ու տեսանք Միհրանին այդ վիճակում՝ արյունոտված, Բաբկենի շորերը պատառոտված, նրա անձնագիրն ու հեռախոսն են գողացել ու բնականաբար չկան այդ հանցագործները: Ոստիկանությունը եկավ տղաներին տարան բաժին, որ հաղորդում տան հանցագործության մասին: Հետո մեր ընկերները Միհրանին տարել էին հիվանդանոց՝ նախնական նման արդյունքում, ասել են, որ ոնց որ թե կոտրվածք չկա»,- տեղեկացրել է ակտիվիստն ու նաև  պատմել է, որ գիշերը Միհրանին և Բաբկենին սկզբում չորս հոգի են մոտեցել ու հարցրել են՝ նստացույցի մասնակիցների՞ց են, տղաները հասկացել են, որ մի բան այն չէ, ասել են՝ ոչ, տուն ենք գնում, սակայն այդ պահին ևս վեց հոգի էլ են մոտեցել ու ասել են՝ «մեր հերերին եք ուզում բան ասեք», հայհոյանքներ են տվել ու սկսել են ծեծել երիտասարդներին:

Հարցին, թե ովքեր են եղել այդ ծեծողները, Վահագն Մինասյանն ասել է, որ հավանաբար այդ մարդկանց (Հենրիկ Նավասարդյանի և Միսակ Համաբարձումյանի) հարազատները կամ աջակիցները:

Ադեն մեկ ամիս է, ինչ մի խումբ երիտասարդներ նստացույց են անում քաղաքապետարանի մոտ՝ պահանջելով պաշտոնանկ անել Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանին և «Երևան տրանս» ընկերության տնօրեն Միսակ Համբարձումյանին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more