▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նոր մանրամասներ՝ համասեռամոլ պաշտոնյաների ցուցակի մասին. Իսագուլյանը բացում է փակագծերը

hayeli.amՀարցազրույց <<Ազգային անվտանգություն>> կուսակցության նախագահ, ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նախկին խորհրդական Գառնիկ Իսագուլյանի հետ:

Պարո՛ն Իսագուլյան, <<Հայ արիական միաբանության>> ղեկավար Արմեն Ավետիսյանը հայտարարել է, որ տարիներ առաջ Ռոբերտ Քոչարյանին,  Սերժ Սարգսյանին ու լուսահոգի վարչապետ Անդրանիկ Մարգարյանին է փոխանցել մի ցուցակ, որտեղ ներառված են եղել բարձրաստիճան պաշտոններ զբաղեցնող համասեռամոլների անունները /ըստ այդմ՝ համասեռամոլներ կային ինչպես նախագահական ապարատում, այնպես էլ կառավարության վերնախավում և պետական այլ կարևոր օղակներում-խմբ./: Այն տարիներին Դուք Ռոբերտ Քոչարյանի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդականն էիք, և եթե նման ցուցակ իսկապես եղել է, Դուք պետք է որ դրա մասին տեղյակ լինեիք: Նման ցուցակ Ռոբերտ Քոչարյանին փոխանցվե՞լ է:

Այո՛, <<Հայ արիական միաբանության>> ղեկավար Արմեն Ավետիսյանը պաշտոնապես ինձ հանձնել է նամակ, որի բովանդակության մեջ նման ցուցակներ ներառված են եղել: Այդ նամակները հասցեագրված էին 2 հոգու՝ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ու այն ժամանակվա պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանին:

Արմեն Ավետիսյանի կողմից նշվել էր, որ ցուցակները Անդրանիկ Մարգարյանին ևս փոխանցվել է:

Անդրանիկ Մարգարյանին, որքանով տեղյակ եմ, Արմեն Ավետիսյանը նամակները առձեռն է փոխանցել: Ինձ պաշտոնապես տրվել է նախագահ Ռոբերտ Քոչարյանին ու այն ժամանակվա պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանին հասցեագրված նամակներ: Ես այս պարագայում ընդամենը փոխանցողի դերում պիտի հանդես գայի:

 

Նյութը` սկզբնաղբյուր կայքում 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more