▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նոր մանրամասներ «Լիլի»-ի սեփականատիրոջ սպանությունից. նրա վրա 3 անգամ կրակել էին հարսանյաց սրահում

Ոստիկանությունը նոր մանրամասներ է հաղորդել Մասիսում ռեստորանի տիրոջ սպանությունից: Մասնավորապես, հունվարի 29-ին, ժամը 13.20-ին, ոստիկանության Մասիսի բաժնում հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել 48-ամյա Գրիգոր Խաչատրյանը:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 13.00-ի սահմաններում, Նոր Խարբերդ գյուղում գտնվող մի հարսանյաց սրահում անհայտ անձը հրազենով 3 անգամ կրակ է արձակել Գրիգոր Խաչատրյանի վրա:

Գ. Խաչատրյանը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ նույն օրը, ժամը 13.40-ի սահմաններում, մահացել է: Ձեռնարկվում են միջոցառումներ անհայտ անձին հայտնաբերելու ուղղությամբ:

Ոստիկանության Արարատի մարզի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի եւ 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more