Lրագրող Սյուզի Բադոյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Նոր լուր Վեդու քույերի մանկապղծության գործով:
Քրգործը տեղափոխվեց Երևան` ՀՔԳՎ, ինչին ձգտում էր փաստաբանական խումբը և դեռ մայիսի 3-ին էր դիմել Գլխավոր դատախազին։
Ծառայողական քննություն է նշակվել այս գործով՝ քննչականի 2 պետերի և այլոց քրեորեն հետապնդելի արարքը կամ հանցավոր կոծկման մոտիվացիան պարզելու համար։ Ոստիկանության մասով լուր չունենք, ՆԳՆ-ն շարունակում է պարտակել Վեդու ոստիկանների ԱՐԱՐՔԸ։
Հիշեցնեմ՝ 2 դեռահաս քույրերի հետ անառակաբարո գործողությունների մեջ մեղադրվող անձինք 3-ն են, երեքին էլ մենք ենք հայտնաբերել ու հանրային ճնշումով հարկադրել իրավապահ մարմիններին, որպեսզի ձերբակալեն ու կալանքի տանեն նրանց։ Իսկ մանկապղծության զոհ դարձած դեռահասները սկսել են իրենց նոր կյանքը` բուժումներով և հոգատար միջավայրում իրենց իրապես պաշտպանող անձանցով երաշխավորված։
Վեդու՝ ընդամենը 5 ամիս պաշտոնավարած քննչականի պետ Լեռնիկ Վարդանյանը, Վեդու միլպետ Արմեն Մկրտչյանը և Արարատի մարզային քննչական վարչության պետ Տիգրան Շոխոյանը պաշտոնանկ եղան, բայց օրենքի առաջ դեռ պատասխան կտան իրենց չգործելու և այս խեղճ ընտանիքին էսքան ցավ ու դառնություն պատճառելու համար։
Դե իսկ գլխավոր դատախազին, Պողոսյանին և Արարատի մարզի քրեականի պետ Ռուստամյանին էլ չասեմ, որ չեն փրկվելու միայն պաշտոնանկությամբ.. ժամը գալու է»։
«Նոր մանրամասներ՝ մանկապղծության գործով»․ Սյուզի Բադոյան
info@asekose.am/095519696
Tweet
Հասարակություն more
more
more
more
more
more
more


