▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նոր մանրամասներ քրեական աշխարհում հայտնի Թևոսիկի եղբոր սպանությունից

Հունվարի 27-ին, ժամը 00.17-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ Սարյան փողոցում գտնվող փոստատան մոտ կրակել են մի քաղաքացու վրա, որը տեղափոխվել է հիվանդանոց: Ժամը 00.20-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ որովայնի և կրծքավանդակի ստորին մասերի հրազենային վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել 1972 թ. ծնված Արթուր Սաֆարյանը, որը ստացած վնասվածքներից մահացել է:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 00.15-ի սահմաններում, անհայտ անձը Արամի նրբանցքի թիվ 5/Ա շենքի բակում, հրազենի գործադրմամբ, վնասվածքներ է պատճառել Ա. Սաֆարյանին' որովայնի և կրծքավանդակի հատվածներում: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է փամփուշտի 1 գնդակ, 9 մմ տրամաչափի 3 պարկուճ, իսկ Սարյան փողոցի թիվ 20 շենքի մոտից' «Մակարով» տեսակի ատրճանակ' փամփշտակալում' 9 մմ տրամաչափի 1 փամփուշտ: Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումներ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ: ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով ոստիկանության Կենտրոնականի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ:

Նշանակվել են փորձաքննություններ:

Կատարվում է նախաքննություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more