▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նոր մանրամասներ. Սուրիկ Խաչատրյանի եղբորորդին լոմով է կռիվ գնացել.aravot.am

aravot.am-ը գրում է. Գորիսի 1992- 1994 թթ. քաղաքապետ, տարածաշրջանի ինքնապաշտպանության կոմիտեի համանախագահ Սամվել Հարությունյանը  նոր մանրամասներ է ներկայացրել հունվարի 22-ին լույս 23-ի գիշերը Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբոր որդու եւ Գորիսում «Ֆլեշ» բենզալցակայանի աշխատակցի միջադեպի մասին:

«Լիսկայի եղբորորդի, թմրամոլ Մայիս Խաչատրյանն իր ազգական Յուրա Մանուչարյանի հետ հարձակվել է «Ֆլեշ» ընկերությանը պատկանող բենզալցակայանի աշխատակից Վիտալիկ Մեսրոպյանի վրա, մետաղյա լոմով ջարդուխուրդ արել նրան, պատճառել մարմնական լուրջ վնասվածքներ: Վերջինիս մի կերպ է հաջողվել փրկվել»,- ասել է պարոն Հարությունյանը: Նրա տեղեկություններով, Ոստիկանությանը դեռ չի հաջողվել հայտնաբերել ոչ Մայիս Խաչատրյանին ոչ էլ տուժող Վիտալիկ Մեսրոպյանին: Պարոն Հարությունյանի խոսքով. «Դա նույն Մայիս Խաչատրյանն է, որը անչափահասի տարիքը բոլորելուց կարճ ժամանակ անց իր հորեղբորորդի Էյներ Խաչատրյանի հետ 2004-ի փետրվարի 29-ին դաժանաբար, բազմաթիվ դանակահարվածներով սպանել է Գորիսի բնակիչ, երեք անչափահաս երեխաների հայր Հովհաննես Բադալյանին: Հայաստանում ցմահ ազատազրկվածների մեծ մասի հանցանքներին չզիջող այդ ոճրի համար Էյներ Խաչատրյանը մեկ օր նույնիսկ չի ազատազրկվել, իսկ Մայիս Խաչատրյանը դատապարտվել է ընդամենը 12 տարվա ազատազրկման, որից 6,5 տարին կրել է արտոնյալ պայմաններում, իսկ 5,5 տարին էլ հանվել է Սերժ Սարգսյանի ողորմածությամբ»:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more