▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նոր ներդումներ ենք անում հագեցած սարքավորումներ ձեռք բերելու համար.«Բարի սամարացի»-ի սեփականատեր

Օրեր առաջ մամուլում տեղեկատվություն տարածվեց, որ ՙԲարի սամարացի՚ ընկերության սեփականատեր Հովհաննես Հովակիմյանը լուրջ խնդիրներ ունի հարկային դաշտում, ինչի պատճառով էլ զբաղված է իր բիզնեսը ՙտեղափոխելու՚ գործերով: Հովակիմյանը իբրեւ թե նպատակ ունի իր բիզնեսը տեղափոխել Բաթում, Ռուսաստանի դաշնություն:

ՙԻրավունք՚ թերթը  փորձել է  անձամբ Հովհաննես  Հովհակիմյանից ճշտել, թե արդյոք տեղեկատվությունը ինչ որ չափ համապատասխանում է իրականությանը, թե , այնուամենայնիվ, դրանք հերյուրանքներ են:


-Մամուլում տարածված տեղեկատվությունը համապատասխանու՞մ է իրականության, թե ոչ:


-Ես տեղեկացնեմ, որ մենք երեկ գրավոր դիմել ենք տվյալ թերթին, որտեղ այդ հերյուրանքը տեղադրվել էր, եւ պահանջել ենք պաշտոնապես հերքում, օրենսդրությանը համապատասխան: Դրանք ընդամենը զրպարտանքներ են, դա իրականության հետ բացարձակապես չի համապատասխանում, ինչ վերաբերում է հարկերին. ՙԲարի սամարացի՚ ընկերությունը օրենսդրությամբ սահմանված կարգով եւ չափով, ժամանակին կատարում է իր հարկային պարտավորվածությունները եւ ես պաշտոնապես հայտարարում եմ, որ մենք որեւիցէ խնդիր չունենք հարկային մարմինների հետ: Մենք ունենք բազմաթիվ հաջողություններ մեր գործում, դինամիկ աճ:

Եթե դուք նայեք մեր 20 տարվա գործունեությանը, ապա մեր անցած ուղին, արդեն իսկ խոսում է, որպես բարեխիղճ արտադրող եւ այդ թերթը իրավունք չուներ նմանատիպ որեւէ կարծիք հայտներ, հերյուրանքների, բամբասանքների հետեւից ընկնելով: Մեր ընկերության վարկանիշը մեզ համար մի քան հազար անգամ ավելի թանկ է, որովհետեւ նման ճղճիմ արարքներով արատավորել կազմակերպության վարկանիշը եւ գործարար համբավը, չեմ կարծում, որ իրեն հարգող լրագրողը իրեն նման բան թույլ կտա: Եթե իրենք ստույգ ինֆորմացիա ունեին, կարող էին մատնանշել եւ դա: Եվ երկրորդ, եթե ինչ որ ճղճիմ արարած, ինչ-ինչ նկատառումներից ելնելով, իրենց այդ տեղեկատվությունը տվել է, իրենք կարող էին ճշտել հարկային տեսչությունից,Պետ եկամուտների կոմիտեից: Հարկեր չվճարելը ծածուկ չի կարող լինել: Այդ բամբասանքը ճշտելու համր, իրենցից ընդամենը 3 րոպպե կպահանջվեր: Կամ այսքան ժամանակ մեր ընկերությունը աշխատում է, որեւիցէ օր չի եղել, որ մենք որեւէ վճարում ուշացնենք: Թող պետ եկամուտների կոմիտեից հարծում անեն, թե ՙԲարի սամարացի՚ ընկերությունը այսքան տարի, որեւիցէ տուժ վճարած կա՞: Մենք բարեխիղճ ձեւով աշխատում ենք, ոչ հեռանալու եւ ոչ էլ մեր բիզնեսը տեղափոխելու մտադրություն  չունենք: Ով գնալու է թող գնա, մենք նման մտադրություն չունենք: Ես այս պահին ներդրում եմ անում, նոր սարքավորումներ ենք ձեռք բերում, աշխատատեղեր ենք ավելացնելու, որովհետեւ շուկան զարգանում է, եւ մենք իրավունք չունենք տեղում դոփելու: Շուկային համահունչ պետք է զարգանանք: Մենք այժմ սպասում ենք հերքմանը, եթե հերքում չտվեցին, հաջորդ քայլը կլինի դատարան դիմելը: Մեր հաջորդ քայլը կլինի մամլո ասուլիս հրավիրելը, եւ նրանց խայտառակելը, որովհետեւ 4000 խմբաքանակ վաճառելու համար սեւացնում են ՙԲարի սամարացի՚ ընկերության անունը, որը իդեպ բազմթիվ միջոցառումների, ցուցահանդեսների ժամանակ մեր երկիրն է ներկայացնում: Իսկ իրենք ինչ են արել մեր երկրի համար: Կամ տեղեկատվությունը ինտերնետում կիսատ են գրում, ասում են մնացածը կարող եք կարդալ մեր թերթում: Մենք երկնքից չենք իջել, որ չհասկանանք, թե այս ամեն ինչը ինչի համար են բեմադրել, եւ ուր են տանում: Մենք երբ եղանք նրանց խմբագրությունում, մեր գրավոր պահանջը ներկայացնելու համար, բոլորը իրար էին խառնվել, թե բա որ այսպիսի բան չկար, ինչի՞ եք գրել: Թող բարի լինեն, ինչպես գրավոր գրել են, այնպես էլ գրավոր հերքեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more