▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նոր փաստ Ադրբեջան-Ալ-Քաիդա կապերի կապակցությամբ

Նոր փաստ Ադրբեջան-Ալ-Քաիդա կապերի կապակցությամբ. Ալ-Զավահիրի եղբայրները 1996-ին հանդիպել են Բաքվում

Բրիտանական «BBC» հեռուստակայանի «Այլ կերպ ասած» շաբաթական ծրագիրը երեկ, Եգիպտոսում, հատուկ մի հարցազրույց անցկացրեց Ալաիդայի առաջնորդ՝ Այման Ալ-Զավահիրիի եղբոր՝ Մոհամմադ Ալ-Զավահիրիի հետ, ընդ որում հանրահայտ ահաբեկչական կազմակերպության առաջնորդի եղբայրը, ով Եգիպտոսի Սալաֆի Ջիհադականների ղեկավարներից է և այդ երկրում ձերբակալվել և մահվան էր դատապարտվել ու միայն, 2011-ին, նախագահ Հոսնի Մուբարաքի տապալումից հետո ազատվեց բանտից, իմիջի այլոց խոստովանել է, որ. «Վերջին անգամ եղբորը հանդիպել է Ադրբեջանում՝ 1996 թվականին»:

Մոհամմադ ալ-Զավահիրին իր զրույցում պաշտպանելով Ալ-Քաիդայի ուղեգիծը և Սեպտեմբերի 11-ի հայտնի գործողությունը, շեշտել է, որ «Ժողովուրդը ընտրելու իրավունք չունի, այլ ամեն ինչ պիտի կատարվի այնպես ինչպես ասված է շարիաթում»:

Իսկ Լրագրողի այն հարցին թե՝ «Վերջին անգամ ե՞րբ եք հանդիպել ձեր եղբորը՝ Այման Ալ-Զավահիրիին», նա պատասխանել է. «1996 թվին»:

Այս պատասխանին հետևել է մի նոր հարց՝ «Աֆղանստանո՞ւմ»:

- «Ոչ, Ադրբեջանում»,- շեշտել է նա, մեկ անգամ ևս հաստատելով Բաքու-Ալ-Քաիդա հարաբերությունների գոյության փաստը:

Ասուլիսը տեսնել ԱՅՍՏԵՂ


«Արաքս» շաբաթաթերթ, Թեհրան, 23,06,2013

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more