▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Նորանշանակ նախարարը անամոթաբար ստեց»․ Նաիրա Զոհրաբյան

ՀՀ Հակակոռուպցիոն դատարանում ընթանում է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով հերթական դատական նիստը, շարունակվում է փակ ռեժիմով վկաների հարցաքննությունը։
Դատարանի բակում լրագրողների հետ զրույցում քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանը, անդրադառնալով դատական գործին, ասաց․ «Հայաստանի թիվ մեկ քաղաքական բանտարկյալ Արմեն Աշոտյանի գործը այնքան զավեշտ է, որ պետք է հետագայում ներառվի իրավաբանության դասագրքերում, թե ինչպես են սպիտակ թելերով կարվում քաղաքական գործերը»։ Զոհրաբյանը անդրադարձավ նաև Արդարադատության նորանշանակ նախարար Սրբուհի Գալյանի երեկվա հայտարարությանը․ «Աբսուրդ էր, որ նորանշանակ նախարարը իր մուտքը մեկնարկեց անամոթ ստով՝ ասելով, թե «Հայաստանում քաղաքական բանտարկյալներ չկան»»,- ասաց Նաիրա Զորհաբյանը՝ հիշեցնելով, որ Միջազգային բազմաթիվ կազմակերպություններ արձանագրել են, որ ՀՀ-ում առկա են քաղաքական բանտարկյալներ։

«Դա ոչ թե քաղաքական թիմ է, այլ Փաշինյանի անվան կուտոկ, որի գաղափարախոսությունը լափիզմն է»,-ասաց Զոհրաբյանը՝ նշելով նաև, որ ընտրություններով Փաշինյանին հեռացնել չի լինելու։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more