▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նորից հասարակությունը մնաց ձեռնունայն...«Հրապարակ»

«Քաղաքական դաշտում կռիվ էլ կլինի, հաշտություն էլ՝ նորմալ է: Աննորմալն այն է, որ հասարակությունը, ընտրողն այդ պրոցեսներին մասնակից չէ: Ամեն ինչ կատարվում է կուսակցությունների լիդերների, ամենաշատը՝ քաղխորհուրդների մակարդակով: Ոչ մեկը չի լսում ժողովրդի կարծիքը: Ոչ մեկը հաշվի չի առնում հասարակության շահերը: Նախօրեին Հովիկ Աբրահամյանի՝ Աժ շենք հիշեցնող առանձնատանը տեղի ունեցած փակ հանդիպումը, որի արդյունքում «հրադադար» հայտարարվեց, և արձանագրվեց Գագիկ Ծառուկյանի լիակատար «կապիտուլյւսցիան», իրականում գողական սխոդկա էր հիշեցնում, որտեղ հեղինակությունները որոշում էին, թե ով ինչ կարգավիճակ պետք է ունենա, ով պետք է շարունակի կրել «գողի» բարձր կոչումը և ով է գահընկեց արվելու:

 

Մինչ հասարակությունը քաղաքական «ճակատամարտի» սկզբում ուրախացել էր, որ վերջապես մեր ճահճացող իրականության մեջ ինչ-որ պրոցեսներ են սկսվել, և պայքարն ու բախումը մեզ համար նոր հորիզոններ կբացեն՝ հասարակական զտման, առողջացման սկիզբ հանդիսանալով, այդ ամենն ավարտվեց ներկուսակցական փակ պայմանավորվածությամբ և կասկածելի համաձայնությամբ: Ի՞նչ են պայմանավորվել Սերժ Սարգսյանն ու Գագիկ Ծառուկյանը վարչապետի տանը: Ի՞նչ զիջումների է գնացել նրանցից յուրաքանչյուրը, ո՞ւմ հաշվին, ի՞նչ չափով: Ի՞նչ զարգացումներ են մեզ սպասվում: Անհայտ է: Նորից կուլիսները փակվեցին, և նորից հայտնվեցինք կեղծ ու պայմանավորված, հանրության շահերին հակասող խաղերի հորձանուտում: Նորից գլուխ կբարձրացնեն սուտ ու շողոմ հարաբերությունները, որտեղ միմյանց երեսին կժպտան, բայց իրար տակ կփորեն: Նորից հասարակությունը մնաց ձեռնունայն՝ ոչ իշխանությունը հեռացավ, ոչ ապաքաղաքական ուժից ազատվեցինք և ոչ էլ դաշտն ազատվեց նոր, ազնիվ գործիչների համար»,–գրում է թերթը։

 

Ուշագրավ այլ նյութեր`«Հրապարակ» թերթում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more