▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նորմալ է, երբ մարդիկ չեն համաձայնում Տեր-Պետրոսյանի տեսակետների հետ Ռուսաստանին վերաբերվող թեմաներում

Նորմալ է, երբ մարդիկ չեն համաձայնում Տեր—Պետրոսյանի տեսակետների հետ Ռուսաստանին եւ այլ արտաքին գործոններին վերաբերվող թեմաներում: Միգուցե որոշ բաներ այդ ձեւակերպումներում ինձ համար էլ են վիճելի: Ճիշտ է, ես դեռ չնկատեցի կոնցեպտուալ այլընրանքային լուծման մոդել Հայաստանի ներկա իրավիճակի համար, այսինքն չհասկացա, թե մարդիկ ինչպես են պատկերացնում կազմակերպել Հայաստանում զանգվածային հակառուսական շարժում, եթե դրա ռեսուրսը Հայաստանում իրոք չկա: Դե "Մայդանը կլինի՛" կամ "Մենք ենք որոշում, այլ ոչ թե թոշակառուները" մանկապատանեկան ուծի-պուծիները կոնցեպտուալ մոդել չեմ համարում, իհարկե: Ինձ այլ բան է, սակայն, հետաքրքրում: Ինչո՞ւ է նման արձագանք լինում հենց միայն այն դեպքերում, երբ Լեւո՛նն է խոսում այդ թեմաներով ու նման գնահատականներ տալիս: Մեր ընդդիմադիր դաշտի շատ գործիչներ նույնպես բավականին զուսպ են արտահայտվում այդ թեմայով, բայց նման արձագանքի չեն արժանանում: Օրինակ, հիշում եմ Հրանտ Բագրատյանը ՄՄ-ի թեմայով դեռ աշնան սկզբին մի հարցազրույց տվեց, ուր խոսեց շատ ավելի "ոչ արեւմտամետ" քան ՀԱԿ ցանկացած անդամ, բայց ես չնկատեցի ոչ թե բուռն, այլ որեւէ՛ արձագանք: Նաեւ՝ վերջերս հռչակված Քաղաքացիական պայմանագիր ձեւաչափի տեսքստում, որքան հիշում եմ արձանագրված է, որ մինչեւ Արցախի հարցի լուծում, Հայաստանը չպետք է ընտրի ո՛չ եվրոպական, ո՛չ էլ եվրասիական ինտեգրման ճանապարհը (եթե սխալ եմ հիշում՝ ուղղեք): Ինձ համար զարմանալի է, որ այդ կետն ընդանրապես քննարկման թեմա չի դառնում: Ցավոք, ստիված եմ մտածել, որ այդ դեպքում խնդիրն իրականում ոչ թե սկզբունքային տարաձայնություններն են, այլ շատ անգամ ինչ որ այլ՝ նեղ խմբային, անձնական կամ էլ որոշ դեպքերում, գուցե ինչ որ այլ պատճառներ:

Հրանտ Տէր-Աբրահամեան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more