▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նույնասեռական ադրբեջանցին ինքնասպան է եղել

Իսա Շահմարլին, ով սոցկայքի իր էջում ներկայացված է որպես «Ազատ ԼԳԲՏ-ներ» կազմակերպության նախագահ, ինքնասպան է եղել հունվարի 22-ին՝ Բաքվում։ Մեկ տարի առաջ 23-ամյա Իսային վռնդել էին տանից։ Հարազատները փորձում էին նրան «բուժել» նույնասեռականությունից։

Շահմարլին ինքնասպանություն գործելուց առաջ «Ֆեյսբուք»-ում հրաժեշտի գրառում է թողել․ «Ես հեռանում եմ։ Թող խղճի խայթը ձեզ չտանջի։ Այս երկիրը, այս աշխարհն ինձ համար չեն։ Ես հեռանում եմ՝ երջանիկ լինելու համար։ Իսլամ Սաֆարլի 59-ը հասցեով դուռը բաց եմ թողնում։ Մորս կասեք, որ իրեն շատ եմ սիրում։ Իմ մահի մեջ դուք բոլորդ մեղավոր եք։ Այս անգույն աշխարհն ի վիճակի չէ տեղավորել իմ աշխարհի գունագեղությունը։ Մնաք բարով»։

Շահմարլիի ընկերների խոսքով՝ նա կախվել է ԼԳԲՏ ծիածանագույն դրոշի միջոցով։ Ինչպես հայտնում է bbcazeri.com-ը, ընկերները պատմել են, որ Շահմարլին տանը խնդիրներ ուներ իր կողնորոշման պատճառով։ Մայրը նրան անվանում էր «ընտանիքի խայտառակություն», հայրը, երբ ամեն ինչ պարզվեց, դադարեցրեց շփումը նրա հետ, իսկ մեկ տարի առաջ՝ վռնդեց տանից։

Հաղորդվում է, որ մինչ այդ ծնողները ցանկանում էին նրան «բուժել այդ հիվանդությունից»։ Շահմարլիի մայրը ինքնասպանության վայրում ուշագնաց է եղել։ Ոստիկանությունից հայտնել են, որ երիտասարդը ճնշումների կամ սպառնալիքների հարցով իրենց երբեք չի դիմել։

«Ազատ ԼԳԲՏ»-ներ կազմակերպության հայտարարության մեջ ասված է, որ կազմակերպության անդամներից ոչ ոք Շահմարլիի մտադրության մասին տեղյակ չէր։

Ադրբեջանական «Kanal 13TV»-ի տեսանյությում Իսա Շահմարլին ասում է․ «Հույս ունեմ տեսնել այն օրը, երբ Բաքվի փողոցներում կծածանվեն ծիածանագույն դրոշներն ու կհնչեն ԼԳԲՏ կարգախոսներ։ Իսկ ամենակարևորն է, կուզենայի տեսնել՝ ինչպես է նույնասեռական զույգը հանգիստ զգոսնում Բաքվում, ու ձևավորվել է մի հասարակություն, որտեղ նրանց ոչ ոք չի ճնշում»։

Ներկայացված տեսանյութում Շահմարլիին գտնելուց հետո արհեստական շնչառություն են տալիս․

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more