▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նույնասեռականների նկատմամբ բացասական վերաբերմունքի պատճառերն ու դրանց վերացման նախադրյալները

Նույնասեռականության նկատմամբ բացասական վերաբերմունքի 2 պատճառ կա` անգրագիտությունն ու հոմոֆոբիան (վախը սեփական սեռականության նույնասեռական դրսևորումներից): Անգրագիտություն է, օրինակ, երբ մարդկանց թվում է, թե նույնասեռականները ընտրության հնարավորություն ունեն: Գիտությունը չի տվել այն հարցի պատասխանը, թե ինչու որոշ մարդիկ նույնասեռական են, որոշ մարդիկ` ոչ, բայց որ այն ընտրություն չէ, այ դա հստակ ասում է գիտությունը: Անգրագիտություն է նաև, երբ իրենց բացասական վերաբերմունքը լուրջ-լուրջ հիմնավորում են նրանով, թե նույնասեռականները օտար ուժերի կողմից են ներդրված` մեր 8 հազարամյա մշակույթը քանդելու համար: Բոլոր դեպքերում անգրագիտությունը հնարավոր է վերացնել, ու վստահ եմ` աստիճանաբար վերանում է: Դե իսկ հոմոֆոբիան, որի դեմ պայքարի օրն է այսօր, ավելի դժվար է վերացնելը, քան անգրագիտությունը: Ինչքան ուզում ես մարդուն բացատրի փաստարկներով, մեկ է իր բարդույթները թույլ չեն տա իրեն ադեկվատ լինել: 

Հ.Գ.

Տեսանյութում հոմոֆոբ քաղաքական գործիչներ ու հոգևորականներ են, որոնք, ինչպես հետո պարզվել է, իրականում բիսեքսուալ կամ նույնասեռական են եղել :) Նենց որ, անդադար նույնասեռականության դեմ խոսացող հայտնի դեմքերից զգուշանալ է պետք ...

 

Հրայր Մանուկյանի գրառումը

Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more