▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Նույնիսկ նախկինների օրոք չեմ տեսել նման անտարբերություն․ Ինչի՞ համար է նստած Քյարամյան կոչվածը էնտեղ»

«Զորակոչված զինվորին բանակում դարձնում են դի։ Մի քննություն չկա, որ բացահայտեն։ Ինչի՞ համար է նստած Քյարամյան կոչվածը էնտեղ, որը չի բացահայտում էս դեպքերը, գոնե մի դեպք, որ նվազեն, կանխեն մահերը բանակում»,-«Ֆակտոր»-ի եթերում նման տեսակետ արտահայտեց իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը՝ անդրադառնալով բանակում սպանությունների և ինքնասպանությունների դեպքերին։ «Կա անտարբերություն մարդուն կյանքից զրկելու նկատմամբ։ Ես նույնիսկ նախկինների օրոք չեմ տեսել այսպիսի անտարբերություն։ Հիմա բանակը ամբողջությամբ «փակել» են։ Բանակում սպանված զինվորների շատ ծնողներ հրաժարվում են մեզ հետ հանդիպել։ Փակել են, չգիտեմ ինչ արգելքներ են դրվել այդ ընտանիքների առջև, որ մեզ հետ կապի դուրս չեն գալիս։ Փաշինյանի վարքագիծն է՝ փակել, ձայն դուրս չգա։ Հիմա զինվորը մեռավ, տարան թաղեցին, ինչ արեցին՝ ՊՆ-ին չի հետաքրքրում։ Բացահայտ կոծկվում է իրավիճակը»,-նշեց իրավապաշտպանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more