▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նրանց ՈՐԴԻՆԵՐԸ ԳՈՀ են իրենց ծառայությունից

Հայաստանի Հանրապետության

Պաշտպանության նախարար

պարոն Սեյրան Օհանյանին

Տավուշի մարզի սահմանամերձ գոտում ծառայող

ժամկետային զինծառայողների ծնողներից

 

Բաց նամակ

Մեծարգո պարոն նախարար,

Վերջերս խնդրանքով դիմել էին Ձեզ՝ կազմակերպելու մեր հանդիպումը մեր զավակների հետ և Դուք օժանդակեցիք: Այդ ուղևորությունը և հանդիպումը` 08.09.2012թ., կատարվեց պատշաճ կերպով և շատ բարձր մակարդակով, այդ էր վկայում Ձեր կողմից մեզ ուղեկցող զինվորական ոստիկանության աշխատակիցների մեծ ուշադրությունը, զինկոմիսարիատի աշխատակիցների հետևողականությունը ու կարգապահ վերաբերումունքը:

Հարգարժան պարոն Օհանյան, մեր որդիները գոհ էին իրենց ծառայությունից, զորամասերի հրամանատարներից և սպայական կազմից, դա ամիջապես նկատելի էր նրանց մարտական կեցվածքից, սանիտարահիգիենիկ ու առողջական վիճակից, սննդից: Մենք՝ ծնողներս, նույնպես անչափ գոհ մնացինք մեր ուղևորությունից, մեր որդիների ընդհանուր վիճակից ու նրանց առօրյայից:

Հարգելի նախարար, ցանկանում ենք նշել մի քանի ուշագրավ, հաճելի և հիշարժան փաստեր: Բոլորովին պատահական` շփվեցինք և հաղորդակցվեցինք Ամերիկայի` Կալիֆորնիա նահանգից, Լոս Անջելոսից և Թուրքիայից ժամանած զբոսաշրջիկ մեր հայրենակիցների հետ, որոնք հիացած էին մեր որդիների մարտական կեցվածքով, ոգու արիությունից և նրանց անգլերեն լեզվի իմացությունից: Զիվորները նրանց համար երգեցին իրենց վաշտերի ոգեշնչող երգերը և հայտնեցին, որ Հայոց աշխարհն ու Արցախը ուժեղ բանակի և իրենց նման զգոն ու կարգապահ զինվորների ամուր ձեռքերում է, իսկ մենք` ծնողներս, նրանց հյուրասիրելով Հայաստանի անուշամահ մրգերը, շնորհակալություն և գոհունակություն հայտնեցինք ամենամյա հեռուստամարաթոնում նրանց մասնակցության և բոլորիս երկրին ցուցաբերած օգնության համար:

Հարգարժան պարոն Օհանյան, կրկին ու կրկին հայտում ենք մեր երախտագիտությունը: Աստված պահապան Ձեզ, մեր Հայոց ազգին, նրա որդիներին և մեր ազգային բանակին:

Հարգանքով` Տավուշի մարզի սահմանամերձ գոտում ծառայող ժամկետային զինծառայողների ծնողներ`

  1. Անահիտ Ամիրաղյան (ք. Այրում), որդին՝ Դավիթ Գևորգի Ահարոնյան` սահմանամերձ N զորամաս
  2. Գևորգ Ահարոնյան (ք. Այրում), որդին՝ Հովհաննես Գևորգի Ահարոնյան` սահմանամերձ N զորամաս
  3. Գոհար Մելքոնյան (ք. Այրում), որդին՝ Արսեն Կարենի Մելքոնյան` սահմանամերձ N զորամաս
  4. Կարեն Մելքոնյան (ք. Այրում), որդի՝ Արմեն Կարենի Մելքոնյան` սահմանամերձ N զորամաս
  5. Սուսաննա Հանիսյան (ք. Այրում), որդին՝ Ահարոն Հովհաննեսի Հանիսյան` սահմանամերձ N զորամաս
  6. Աիդա Սարկիսովա (ք. Այրում), որդին՝ Արա Ռոբերտի Այվազյան` սահմանամերձ N զորամաս
  7. Գրետա Մամյան (ք. Արճիս), որդին՝ Եղիշե Սուրենի Յոլչյան` սահմանամերձ N զորամաս
  8. Մելանյա Աբովյան (ք. Նոյեմբերյան), որդին՝ Մխիթար Սամվելի Մամյան` սահմանամերձ N զորամաս
  9. Արմինե Ամիրաղյան (ք. Նոյեմբերյան), որդին՝ Սևակ Սաշայի Գիշյան` սահմանամերձ N զորամաս

10.  Էլմիրա Խոջյան (ք. Այրում), որդին՝ Գարիկ Գուրգենի Խոջյան` սահմանամերձ N զորամաս

11.   Արմինե Նազարյան(ք. Այրում), որդին՝ Արսեն Արարատի Մկրտումյան` սահմանամերձ N զորամաս

12.  Ամալյա Սարգսյան (ք. Այրում), որդին՝ Հարություն Ստյոպայի Աղաբաբյան` սահմանամերձ N զորամաս

13.  Մարինե Թամազյան (գ. Արճիս), որդին՝ Նաիրա Արթուրի Ներսեսյան` սահմանամերձ N զորամաս

ԱՆԱՀԻՏ ԱՄԻՐԱՂՅԱՆԻ ԳՐԱՌՈՒՄԸ`ֆեյսբուքյան իր էջից

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more