▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Nrnak.com, թե՞ մոմ բռնողների սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

Վերջերս Nrnak.com կայքը, փոխելով աշխատելաոճը "ամենայն հավանականությամբ ռեյտինգային սանդղակից հետ մնալու պատճառով" սկսել է դրսևորել բամբասկոտ կնոջ վարքագիծ, ինչը հարիր չէ լրագրողական էթիկայի կանոներով առաջնորդվող կայքին: Մասնավորապես կայքը սկսել է "խառնվել" քաղաքական գործիչների կյանքին, ուշադրություն ովքեր ճանաչված են հանրության կողմից...այն որ նշանակետի տակ են հենց ճանաչված քաղաքական գործիչները ևս վկայում է այն մասին, որ կայքի ադմինիստրացիան առաջնորդվում է սկզբունքով` ամեն կերպ ապահովել այցելուների քանակը, անկախ ամեն ինչից: Դե սա լավ սկզբունք է, բայց եթե պահպանվում են լրագրողական նորմերն ու կանոնները, իսկ կոնկրետ վերոհիշյալ կայքի ադմինիստրացիան լրագրողական նորմերն ու կանոնները հացի հետ կերել են ինչպես կասեր Վարդգես Գասպարին: Մասնավորպես կայքը անդրադարձ էր կատարել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի և ԱԺ պատգամավոր Արփինե Հովհաննիսյանի հարաբերություններին: Ստահոդ հոդվածում շինծուն ակնառու էր: Եթե մարդիկ գործի բերումով ամեն օր իրար տեսնում են և ջերմ բարևում, դա չի նշանակում, որ նրանց միջև գործնականից բացի կա էլի ինչ-որ հարաբերություն...սա առաջին աբսուրդը, որը հասարակության կողմից չընդունվեց, հաշվի առնելով սոցցանցերում բարձրացված աղմուկը` կապված հոդվածի հետ: Կայքի ադմինիստրացիան ամեն կերպ փորձում է նոր որակ մտցնել մեդիադաշտ, բայց չի էլ հասկացել, որ դա նոր որակ չէ, այլ նոր հերյուրանքի մեխանիզմ: Դե որպեսզի այնպես չստացվեր, որ հասարակության քննադատական խոսքերը "կուլ տվեց" կայքի խմբագրակազմը, որոշեցին տարածել ևս մեկ հերյուրանք, այն է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի և ոմն Նանուկի հարաբերությունների հետ կապված...սակայն կայքի խմբագրակազմը անգամ չէր էլ պատկերացնում, որ այս կերպ կրկնակի հարված է ստանալու...կամ ամեն ինչ, կամ ոչինչ...
Արդյունքում ստացվեց այնպես, որ կայքը ձեռք բերեց ապատեղեկատվություն տարածող "գիգանտի" համբավ մեդիադաշտում ու այսքանից հետո չեմ կարծում, որ ինչ-որ գիտակից անձնավորություն, ինչ-որ ինֆորմացիա ստանալու համար կայցելի այդ կայք, քանզի արդեն պարզ չէ, աչդյոք դա հերթական պատվիրված հոդվածը չէ, որն իր մեջ պարունակում է բացառապես ապատեղեկատվություն...

Հ.Գ. Nrnak.com կայքի խմբագրակազմ, մի ախտոտեք մեդիա դաշտը, առանց այդ էլ հաշված կայքեր կան, որոնք օպերատիվորեն են աշխատում և պահպանում են լրագրողական էթիկայի կանոնները:

 

Հեղինակ` Պոլիտիկ Մեն

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more