▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոչ արաբական, ոչ թուրքական, այլ մեր տեղականը. Ծառուկյանը գնահատել է Ռուբեն Հախվերդյանին

Գագիկ Ծառուկյանի ու  երգիչ, երգահան Ռուբեն Հախվերդյանի հանդիպմանը ծավալված ջերմ ու անկաշկանդ զրույցի ընթացքում ԲՀԿ նախագահը նշել է, որ մշտապես հետևում է արվեստագետի գործունեությանն ու բարձր է գնահատում նրա վաստակը: Գագիկ Ծառուկյանը ցանկություն է հայտնել աջակցության իր մասնաբաժինն ունենալ սիրված երգահանի հին ու նոր երգերի ձայնագրության գործում: «Յուրաքանչյուր ազգ ուժեղ է իր պատմությունով ու մշակութային հարուստ ժառանգությամբ, ուստի այն պահպանելու և սերունդներին փոխանցելու պատասխանատու գործում պետք է իր մասնաբաժինն ունենան բոլորը: Յուրաքանչյուր մարդ պետք է զգա, որ իր աշխատանքը գնահատվում է»,-իր խոսքում նշել է Գագիկ Ծառուկյանը՝ հավելելով, որ ոլորտի հանդեպ ուշադրությունը շարունակական է լինելու: Ռուբեն Հախվերդյանն էլ նշել է , որ Գագիկ Ծառուկյանի ջերմ խոսքերից տպավորված է և պատասխանատվության զգացումն ավելի է մեծանում: 

Մանրամասները` Կենտրոն հեռուստաընկերության տեսանյութում 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքականություն more