▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոչ բաց նամակ Դանիելյան Սերգեյին` Յոժին. Լևոն Մութաֆյան

Սիրելի Սերգեյ, զարմանքով կարդացի, որ շա՜տ ես զայրացել այն բանի համար, որ մեր մի խումբ մտավորականներ նամակ են հղել երկրի նախագահին՝ Սերժ Ավետիքյանի «Անուշ» առթիվ... Քո իրավունքն է պաշտպանել չտեսած ներկայացումը... Դա էլ արվեստագետի մի տեսակ է, որը կարծիք է հայտնում՝ չիմանալով երևույթը: Խնդիր չկա: Բայց, հարգելիս, ով-ով, գոնե դու չպետք է մեղադրանքներ ներկայացնեիր, վիրավորեիր մեր մշակույթի մի շարք մեծանուն գործիչների, մասնավորաբար Վարդուհի Վարդերեսյանին... Չպետք է հիշատակեիր Վարդան Աճեմյանին՝ սպառնալով այս գործիչներին՝ իրենց ուսանողներին պատմել Աճեմյանի մահվան մասին... Ինչ-որ բան ես լսել, բայց չես խորացել, ինչպես չես խորանում դերասանական արվեստում: Վարդուհի Վարդերեսյանը ուսանողներ չունի, Վարդան Աճեմյանի էլ կողքին է եղել միշտ: Կարդա մեր մեծ դերասանուհու «Իմ կյանքի հեքիաթը» գիրքը: Վարդան Աճեմյանի դեմ ելածների մեջ էլ չես հանդիպի Երվանդ Ղազանչյանի և Հրաչյա Աշուղյանի անուններին: Վահե Շահվերդյանի՝ նույնպես... Նրանք իրենց ողջ կյանքում «հիվանդացած»  են Աճեմյանով: Հա, Վարդուհի Վարդերեսյանի մասին: Յոժ ջան, ախր Վարդուհի Վարդերեսյանի վաստակը մեր բեմին, նրա տաղանդի մեծությունը այն արժեքներն են, որ եթե ուսերիդ դնեն, շնչահեղձ կլինես: Ո՞նց ես խոսում մեր մեծագույն դերասանուհու հետ... Բա ու՞ր մնաց գյումրեցու ասպետությունդ, տղամարդկային վեհությունդ: Մեր մեծանուն արվեստագետները նամակ են գրել Սերժ Սարգսյանին... Ես էլ չեմ ընդունում այդ քայլը, բայց բրեժնևականության մեջ չեմ մեղադրում, որովհետև նույն բրեժնևյան ժամանակներում այդ մարդիկ ԳՈՐԾ են արել, հարստացրել են ազգային բեմարվեստը: Այսինքն, վարակված չեն եղել բրեժնևականությամբ: Ճարահայտյալ են գրել, որովհետև տեսել են, որ նորարարությունը մղվել է հետին պլան և առաջ է եկել «փարիզյան մենթալիտետով.. արվեստագետի մեծամտությունը, բոլորին դաս տալու մարմաջը... Մարդը ,,փոշիների միջից հանել է Տիգրանյանի «Անուշը» ... Ախր, Յոժ ջան, դու հաստատ չգիտես, որովհետև դա քո խնդիրը և հետաքրքրությունների դաշտը չէ, բայց շատերս գիտենք, որ Տիգրանյանի «Անուշի» առաջին տարբերակի կլավիրը փոշիների մեջ չէ... Ավետիքյանը գուցե իր գիտելիքների վրայի՞ց է փոշին թափ տվել... Նորարարությունը շատ լավ բան է, սիրելի Սերգեյ, բայց նորարարությունն արվեստում ինքնաբավ չպետք է լինի, իր գեղարվեստական և գեղագիտական արդարացումն ու հիմնավորումը պիտի ունենա: Եթե ընդունես այս պարզ ճշմարտությունը, կհասկանաս, որ Ավետիքյանի  «Անուշ» -ում լույսն ու ստվերը խառնվել են իրար... Մարդիկ, այն էլ ինչպիսի՜ մարդիկ, դրա դեմ են խոսել ու բողոքել: Համաձայն չե՞ս նրանց վարքագծի ու աշխարհայացքի հետ, քո գործն է, բայց քեզ, սիրելիս, իրավունք մի՛ վերապահիր առաջին Բ դասարանի դասվարի դիրքերից խոսելու: Քեզ չի սազում... Հա, իմացա Սունդուկյանին համարում ես աշխարհի ամենաթույլ դրամատուրգը: Ուրեմն, Ալեքսանդր Դյումա որդին, ֆրանսիական ակադեմիայի անդամ Հյուգոն քո եղունգը չարժեն, որ Սունդուկյանին շատ բարձր են գնահատել... Գնա կանգնիր նրանց գերեզմաններին ու մի լավ դաս տուր... Ախպերս, արի այն բաներից, որոնցից չես հասկանում, մի՛ խոսիր: Լավ չի, իմիջդ անկում կապրի..
Մեկ էլ, տատիդ «առաջն ու հետևը» պահիր, Նոր տարվա սեղանին կդնես... Հաստատ, գյումրեցի մամդ էնքան աբուռ ուներ, որ իր առաջն ու հետևը չէր բացի հրապարակավ...
Էսքանը, համոզված եմ, որ չես նեղանա: Չէ՞ որ չեմ ասում, թե ինչու ես սերիալներում նկարվում: Լավ ես անում, թող պետությունը քեզ շատ փող տա, դու էլ սերիալներում չնկարվես, մեկ-մեկ օպերա ու բալետ գնաս, ժամանակ ունենաս՝ գիրք կարդաս, իմանալու համար, որ Սունդուկյանն իսկապես համաշխարհային մեծություն է... Ցավոք, հայ է: Իսկ նրա մեծությունը հաստատել են արդեն նշածս ֆրանսիացիները և Ալեքսանդր Օստրովսկին...
Հո նրանց դեմ բան չունե՞ս...

Թատերագետ Լևոն Մութաֆյանի գրառումը

Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more