▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոչ մի ԼՂ վտարանդի կառավարություն չկա... Փաշինյանը սպառնում է Սամվել Շահրամանյանին

Ոչ մի ԼՂ վտարանդի կառավարություն չկա, սա մարտահրավեր է մեր ազգային անվտանգությանը. Փաշինյանը սպառնում է Սամվել Շահրամանյանին

«Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված որոշ շրջանակներ, կամա թե ակամա, անում են քայլեր, որոնք սպառնալիք են ստեղծում ՀՀ անվտանգության համար, հայտարարում են ինչ-որ վտարանդի կառավարությունների մասին։ Ուզում եմ հստակ հայտարարել, որ ՀՀ-ում կա մի կառավարություն և այն նստած է այս դահլիճում։ Անհրաժեշտության դեպքում պետք է ձեռնարկվեն համապատասխան միջոցներ, որպեսզի նաև արտաքին ուժերը որոշ շրջանակների՝ Հայաստանի համար սպառնալիք ստեղծելու համար չօգտագործեն։ Եթե որևէ մեկը ՀՀ-ում իրեն նույնականուցնում է որպես կառավարություն, ապա դա ազգային անվտանգության խնդիր է»,- այսօր Կառավարության նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ եզրափակելով, որ ՀՀ-ում ՀՀ կառավարությունից բացի այլ կառավարություն լինել չի կարող և պետության նկատմամբ նման գործողությունները չեն կարող անարձագանք մնալ։

***

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Արցախի և արցախահայերի նկատմամբ վարվող քաղաքականությամբ Նիկոլը և Ալիևը վաղուց նույնացել են: Նրանք գործում են համատեղ և միևնույն բառապաշարով սպառնում Արցախի պետական ինստիտուտներին ու ռազմաքաղաքական ղեկավարությանը:
Չեմ բացառում, որ այսօր հնչած սպառնալիքներից հետո Արցախի պետական ինստիտուտները ներկայացնող պետական, ինչպես նաև այլ հասարակական-քաղաքական գործիչների նկատմամբ կսկսվի հետապնդումների նոր ալիք:
Այս պարագայում շատ կարևոր է, որ ցեղասպանության և էթնիկ զտման հետևանքով ՀՀ-ում հաստատված արցախահայերը թիկունք կանգնեն իրենց օրինական իշխանություններին, իսկ ՀՀ քաղաքական ուժերը, հանրային գործիչներն ու հասարակությունը ամբողջ ծավալով հակազդեցություն ցուցաբերեն, քանզի ակնհայտ է, որ Արցախի էջը փակված չէ, և Փաշինյանն ու Ալիևն ամեն ինչ անում են հարցին ադրբեջանանպաստ լուծում տալու համար:
Վերստին հիշեցնեմ, ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները»։

***

Ֆրանսիան Հայաստանին հերթական պատերազմի է դրդում, այս մասին ասել է Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության տնօրեն Ալի Նագիևը, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նա նշել է, որ «Ֆրանսիան իր ռազմական առաքելությունն է տեղակայում Հայաստանում և նրան հերթական պատերազմի դրդրում՝ փորձելով իրագործել Հարավային Կովկասը մարտի դաշտի վերածելու իր ծրագիրը»։

Նրա խոսքով, Ֆրանսիան «դրանով չի սահմանափակվել և լրտեսական ցանց է ձևավորել՝ ի վնաս Ադրբեջանի ազգային անվտանգության»։

***

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը «Ազգային պաշտպանություն» ամսագրին տված հարցազրույցում հայտարարել է, որ «Հայաստանի էլիտաների մասով որոշակի իրադարձություններ և տրամադրվածություններ մտահոգիչ են»։

«Մենք ակնկալում ենք Հայաստանի ղեկավարության քաղաքական սթափությունը և կազմակերպության նկատմամբ տարբեր սցենարների իրականացման հեռանկարների հավասարակշռված գնահատականը։ Ընդգծեմ, որ Հայաստանը մնում է մեր դաշնակիցը, առկա բոլոր պարտավորությունները մնում են ուժի մեջ»,- ասել է նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more