▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

...Ոչ միայն չի կարելի վճարել, ալև պիտի արգելվի նման երգի կատարումն ու հեռարձակումը

Դիրիժոր Վարդան Հակոբյանն,  անդրադառնալով  վերջին օրվա ամենաքննարկվող թեմային ու մեջբերելով երգչուհի Նունե Եսայանի խոսքերն, խնդրին անդրադարձել է ոչ թե «փոշիացված գումարի», այլ`«ճաշակի ու երգչուհուն գնահատելու» տեսանկյունից ....

Հիշեցնենք, որ Նունե Եսայանը լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում ասել էր. «Ես արտիստ եմ, իմ գործն եմ անում գլուխս կախ, ում ուզում է դուր գա, ում ուզում է, դու չգա, իմ գործն եմ անում, ու լավ եմ անում իմ գործը, գիտեմ, որ բարությունից բացի, ոչինչ իմ ազգի համար չեմ անում, մնացածը ինձ չի հետաքրքրում՝ ով ինչ է հորինում, ով ինչ գիտի: Ինձ ընդհանրապես այդ բաները չի հետաքրքրում, ես գործ եմ արել, թող գնան ուրիշ տեղից ճշտեն, ինձնից ոչինչ չեն կարող ճշտել: Թող խոսեն համերգից, թող խոսեն, թե ինչ լավ բան եմ արել, որ պատմություն եմ արել, երգել եմ մեր վերջին հարյուրամյակների մասին, դրանց մասին թող խոսեն, հերիք է գումարների մասին խոսեն»:

Սրան ի պատասխան` դիրիժոր Վարդան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Քանի որ համացանցում հիմնական քննարկման թեման փոշիացված գումարն է, ես կանրադառնամ այ թեմայի ինձ հուզող մասին: Ինձ համար կարևոր չի ում ինչքան են վճարում երգելու համար, առավել ևս, որ համարում եմ արժանի արտիստը պետք է լավ վճարվի:  Որպես օրինակ չեմ ափսոսում այն 500,000 եվրոի համար, որը վճարվեց Դոմինգոյին իր ելույթի համար և այլն: Այստեղ պարադոքսը նրանում է, որ Նունեն կարծում է իր արածի լավ է, և դրանով մեծ բան է արել ժողովրդի համար: Հարգելիներս, նման երգեցողության համար ոչ միայն չի կարելի վճարել, ալև պիտի արգելվի նման երգի կատարումը և առավել ևս հեռարձակումը: Հարգելի Նունե, դուք տարիներ շարունակ աղավաղել և աղավաղում եք հայ երգը բարձր հովանու ներքո, և խնդրում եմ այսուհետ ձեռնպահ մնացեք ազգային կամ հայրենասիրական երգեր կատարելուց: Ձեր կատարումից հետո սկսում եմ կասկածել, որ դրանք մեր սիրած երգերն են եղել»

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more