▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ո՛չ պարտադիրին».Բողոքի ակցիան շարունակվում է

Տեղեկացրել էինք, որ  «Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարումների» նախաձեռնությունն այսօր` Ազգային ժողովի մոտ, բողոքի հանրահավաք և երթ է անցկացրել, քանի որ կուտակային հիմնադրամի ստեղծման հետ կապված ԱԺ արտահերթ նիստը տապալվել էր, քանի որ քվորում չէր հավաքվել: ՀՀԿ պատգամավորները չէին ներկայացել։ 

Բողոքի ակցիան այս պահին շարունակվում է ՀՀԿ գրասենյակի դիմաց:

Ցուցարարների ձեռքին կա «Ո՛չ պարտադիրին» գրությամբ պաստառ, վերջիններս պահանջում են հանրապետականներից օրենքի նախագծից հանել «պարտադիր» բառը: 

Նշենք, որ բողոքի ցույցի մասնակիցները ՀՀԿ գրասենյակի ներկայացուցչին փոխանցեցին իրենց պահանջագիրը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more