|
«Մենք ունենք այսօր ոչ թե ղեկավար, մենք ունենք այսօր գերագույն գլխավոր հեծանվորդ»,-«Ազատության» եթերում ասել է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը՝ տեղին չյամարելով բարձրաստիճան ղեկավարների երկարաժամկետ հանգիստը․ «Մենք ունենք տարածաշրջանային մի հրդեհ, որը կապված է Իսրայել- Իրան հակամարտության հետ, որը, գիտեք, արդեն կարող է բռնկվել ամեն պահին, և բոլորը հիմա սպասում են, որ «Համաս»-ի լիդերի՝ Իսմայիլ Հանիեի սպանության պատասխանը Իրանի կողմից հետևելու է, և եթե հետևի էնպես, ոնց որ դա պատկերացնում են բոլորը՝ դա լինի համազարկ Իրանի կողմից, «Հեզբոլա»-ի կողմից, սիրիական և իրանական շիա բանակների կողմից, հուսիթների կողմից Եմենի, ուրեմն՝ սա նշանակելու է լայնամասշտաբ պատերազմ, որը մեզ չի շրջանցի: Եվ այս վիճակում մեր իշխանությունները զբաղված են ինչ-որ անհասկանալի օլիմպիական կայֆերին տրվելով՝ հեծանիվ են քշում, դադարել են պետական կառավարման գործը ինչ-որ ժամանակով, հանգստանում են»,-ասել է Զուրաբյանը՝ նշելով, թե իրականում կառավարությունն ինչով օետք է այս օրերին զբաղված լիներ․ «Ի՞նչ եք կարծում, ասենք, մենք հիմա ինտենսիվ կոնսուլտացիաների մեջ չպիտի՞ լինեինք, օրինակի համար, ռուսների հետ, թեկուզ ադրբեջանցիների հետ, թեկուզ Իրանի հետ: Մենք մտածում ե՞նք՝ ինչ ռմբակոծություններ կարող են լինել, մեր պետությունը պատրա՞ստ է ապահովել փախստականների ներհոսքի հետ կապված խնդիրները: Էսօր մեր կառավարությունը պիտի ամբողջ օրը զբաղված լիներ արտակարգ դրությունների հետ կապված պլանավորման հետ։ Կա՛մ Նիկոլ Փաշինյանը և իր ամբողջ թիմը մեր ազգային անվտանգության խնդիրների ապահովման անհրաժեշտությունը չեն հասկանում, կամ էլ իրենք էլ գիտակցոււմ են արդեն, որ իրենց հենց քաղաքականության արդունքում ստեղծվել է մի իրավիճակ, երբ որ նրանց դիվանագիտական ջանքերից այլևս ոչինչ կախված չէ: Երկու դեպքում էլ սարսափելի է»,-ասել է նա: |
«Ոչ թե ղեկավար, այլ գերագույն գլխավոր հեծանվորդ»․ Լևոն Զուրաբյան
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Քաղաքական more
more
more
more
more
more
more


