Տավուշի մարզի Բերդ քաղաքը նոր տեսք ու կերպարանք է ստացել: Ամբողջ քաղաքի համայնապատկերը փոխվել է: Մեր ծննդավայրում մի նոր տուն է կառուցվում, տուն, որ բոլորինս է: Թևեր է առել մեր դարավոր երազանքը: Սկսել ենք հավատալ հրաշքների: Օր օրի մեր աչքերի առաջ իր վերելքի մեկնարկը տվեց Բերդ Քաղաքի Սուրբ Գևորգ եկեղեցին: Շինարարության ամբողջ ընթացքին ջանասիրությամբ ու ու իր անսասան կամքով հետևեց Բերդ քաղաքի և տարածաշրջանի ծխատեր քահանա Տեր Արամ Միրզոյանը:
Փետրվարի 23-ին տեղի ունեցավ կարևոր իրադարձություն մեր ու մեր եկեղեցու կյանքում: Աստծո խորհրդով օծվեցին եկեղեցու զանգերն ու խաչը: Միջոցառումն իր շուրջն էր հավաքել քաղաքի ժողովրդին: Տավշո հողում մի նոր քրիստոնեական շունչ է շրջում, մի նոր հոգևոր հոգի է թևածում:
Եվ այս նույն շուքով ու մեծ խինդով էլ պատրաստվելու ենք մեր եկեղեցու՝ արդեն մոտ գտնվող շինարարության ավարտին:
72157641473424813