▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Одноклассник-յան «Целуй и Знакомься» խաղի և հանցագործությունների մասին

Վերջին ժամանակներս տարբեր լրատվամիջոցներով շատ են հրապարակվում նյութեր՝ կապված Odnoklassniki.ru կայքի միջոցով տարբեր տեսակի խաբեությունների ու խարդախությունների,սեքսուալ բնույթի և այլ հանցագործությունների մասին: Սկզբում կարծում էի ցանկացած սոցկայքերով կատարվող հանցագործություն վերագրվում է վերոնշյալ կայքին,բայց վերջերս հասկացա, թե ինչի հենց այդ կայքով և ինչպես են գտնում հանցագործենրն(որոնք կարող են նույնիսկ ակամայից դառնալ) իրենց թիրախային զոհին: Վերջին մի քանի ամիսներին «Օդնոկլասնիկյան» ընկերներիցս տարատեսակ խաղերի հրավերներ էի ստանում,գրեթե ոչ մեկին չէի մերժում,բոլորն ընդունում էի հետո ջնջում՝մտածելով միանգամից մերժելով չնեղացնեմ,հետո հրավերները սկսեցին ինտենսիվանալ և ամենաշատ առաջարկվող խաղերից մեկը դարձավ «Целуй и Знакомься» խաղը,դե արդեն վերնագրից պարզ է, ինչ խաղ կարող է լինել:ՈՒ օրեցօր տվյալ խաղի հրավերների ինտենսիվությունը սկսեց աճել թվաբանական պրոգրեսիայով,հրավեր էին ուղարկում թե ամուրիները,թե ամուսնացածները հետո արդեն սկսեցին հրավեր ուղարկել բարեկամներիս 12,13 տարեկան երեխաները:Չգիտեմ ինչ ազարտային սկզբունքով է այդ խաղը կազմված,բայց նույնիսկ իմ մերժումներից հետո էլ նույն մարդիկ նույն ինտենսիվությամբ սկսում են ուղարկել,և այսպես ամեն օր:Կարճ ասած այդ խաղը վերածվել է շատերի մոտ մոլուցքի:Հետաքրքրության համար սկսեցի մտնել տարբեր մարդկանց անձնական պրոֆիլներ,գրեթե բոլորի մոտ կա այդ խաղը:Եթե հաշվենք,որ Odnoklassniki.ru կայքը հայաստանում ամենաշատ օգտատերեր ունեցող կայքն է և այդ խաղն էլ ամենատարածվածներից մեկը,պատկերացրեք ինչքան խարդախներ ու հանցագործներ կարող են լինել՝տարբեր շահադիտական նպատակներով,որոնց համար խնդիր չէ խաբել ցանկացած միամիտ,գլամուրային կյանքով ապրել երազող աղջկա կամ անչափահաս երեխաների:Հարգելի ծնողներ,լավ է որ դուք ձեզ համարում եք առաջադեմ ձեր 8-16 տարեկան երեխաներին թողում եք գրանցվել սոցկայքերում,բայց ցանկալի կլիներ նաև մեկ մեկ հետևեիք,տեսնեիք,ձեր երեխան արդեն իրեն հասուն մարդու տեղ դրած «Целуй и Знакомься» կամ նմանատիպ խաղեր է խաղու՞մ,թե ուղղակի անմեղ շփվում է իր դասընկերների հետ:ՈՒշադիր եղեք:

Հարություն Մնացականյանի գրառումը

Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more