▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՕԵԿ-ն արդեն նախընտրական պայքարի փուլ է մտել

 

«Հրապարակ» թերթը գրում է.Որոշ քաղաքական ուժեր արդեն նախընտրական պայքարի փուլ են մտել։ Մեկը, թերեւս, ՕԵԿ-ն է։ Արթուր Բաղդասարյանը մի քանի ամիս առաջ «բնակություն» հաստատեց Ֆեյսբուքում եւ այլեւս այնտեղից «դուրս չի գալիս»՝ մրցելով երիտասարդ իշխանավորների հետ։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Նա «լայվեր» է անում, որոնց «հետեւողների» թիվը երբեմն հասնում է 150-200 հազարի։ Իսկ օրեր առաջ մեզ տված հարցազրույցում նա սկանդալային հայտարարություն էր արել, թե հավակնում է 49+1 տոկոսի, ինչը մեծ աղմուկ բարձրացրեց․ նրան քննադատում էին կամ գովում, որ նախորդ ընտրություններում պարտությունից չի կոտրվել։

Image result for արթուր բաղդասարյան

Հիմա էլ նա Ֆեյսբուքից տեղափոխվել է մարզեր՝ Շիրակ, Լոռի։ Նրա համակիրները սելֆիներ են անում «առաջնորդի» հետ ու տարածում համացանցում։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Մամուլ more